Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Դանիա՝ Սահմանադրության օր, Հոր օր, Ղազախստան՝ Բնապահպանի օր, Ռուսաստան՝ Բնապահպանի օր, Սեյշել յան կղզիներ՝ Ազատության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1896- Վանում թուրքերը մի քանի անգամ փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են անհաջողության: Պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:

1818-ծնվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը:

1858-ծնվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը:

1907– ծնվել է նշանավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը:

1921- Կավբյուրոյի նիստը չեղյալ է համարել նախկին որոշումը, և Լեռնային Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին հետևյալ հիմնավորումով. «Ելնելով հայերի և մահմեդականների ազգային հաշտեցման անհրաժեշտությունից»:

1926-ծնվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

1937-ծնվել է դերասան Գուժ Մանուկյանը: 

1961-ծնվել է ռուսաստանցի հայազգի բանաստեղծ Կարեն Կավալերյանը: 

1968– վախճանվել է դերասան Վահրամ Փափազյանը։ 

1977-վախճանվել է քանդակագործ Թորգոմ Չորեքչյանը: 

1995-կայացել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, զուգահեռ անցկացվել է սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում ընտրողների մոտ 64 %-ը կողմ է արտահայտվել Սահմանադրությանը, որը պետք է փոխարիներ խորհրդային Սահմանադրությանը և նախատեսում էր երկրի նախագահական կառավարում։ 

1999– սկսվել է Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։ 

2006-Թուրինում շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 150 երկրների շարքում հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն:

 2008-Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանում հիմնել է «Սիվիլիթաս» հիմնադրամը: 

2012-կատաղի բախումներ են տեղի ունեցել հայ - ադրբեջանական սահմանագծի հյուսիսային հատվածում: Առավոտյան Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում զոհվել է ադրբեջանցի հինգ զինծառայող: 

2013- Հռոմի պապ Ֆրացիսկոսը հրապարակավ արտահայտել է իր հայտնի դիրքորոշումը, ըստ որի, «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է»: 2015-«Օրինաց երկիրը» հայտարարել է «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին:

2017-Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներ կեսօրից փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ իրենց բողոքը հայտնելով համայնքների խոշորացման ծրագրի դեմ:

2018- Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարական է ներկայացրել

ԱՇԽԱՐՀ

754-գերմանացի անհավատների ամբոխը սպանել է անգլիացի քրիստոնեության քարոզիչ Բոնիֆացիին, որը ներկայումս ամենահարգված սրբերից մեկն է համարվում: 

1706-Մոսկվայում բացվել է զինվորական հոսպիտալ, ներկայումս դա Բուրդենկոյի անվան գլխավոր կլինիկական հոսպիտալն է: 

1783– Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ են բարձրացրել օդով լցված առաջին թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացել է«Մոնգոլֆիեր» անունը։

1798-ծնվել է կոմպոզիտոր և գեներալ Ալեքսեյ Լվովը՝ «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» ռուսական հիմնի հեղինակը: 

1862– Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։ 

1873-Անգլիայի ճնշման տակ փակվել է աշխարհի ամենամեծ՝ Զանզիբարի ստրուկների շուկան:

1898– ծնվել է իսպանացի մեծագույն գրողներից մեկը՝ Ֆեդերիկո Գարսիա Լորկան։ 

1910-վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող Օ. Հենրին: 

1912-Կուբայում ափ է իջել ամերիկյան ծովային դեսանտը:

 

1940-ԱՄՆ-ում ցուցադրվել են առաջին սինթետիկ ռետինից պատրաստված անվադողերը: 1945-Բեռլինը բաժանվել է օկուպացիոն գոտիների: 

1967– Մերձավոր Արևելքում սկսվել է արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմը։ 

1975-8 տարվա դադարից հետո բացվել է Սուեզի ջրանցքը: 

1977-վաճառքում է հայտնվել առաջին անհատական համակարգիչը՝ Apple-2-ը: 

1981-ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում առաջին անգամ հայտնաբերվել և նկարագրվել է ՄԻԱՎ-ը: 

1983-Ուլ յանովսկում «Ալեքսանդր Սուվորով» շոգենավի վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ:

2000-նկատվել է Եվրոպայի ամենախոշոր՝ Էթնա հրաբխի ակտիվացում: 2004-վախճանվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

2006-Սերբիան հայտարարել է իր անկախությունը, Սերբիա-Չեռնոգորիա պետական կազմավորումը վերջնականորեն լիկվիդացվել է

2016-Ղազախստանի Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 7 քաղաքացի, 38-ը վիրավորվել է, ոչնչացվել է 13 ահաբեկիչ:

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms