Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. «Իրատես»
POLITICS«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. ռեյտինգի ցուցիչներն այս պահին վերջնական չեն։ Կորոնավիրուսի պայմաններում փոքր-ինչ դժվար է հարցումներ անցկացնելը, այնուհանդերձ առկա հարցումներով ակնառու է կորոնավիրուսի սկսած բումի, տնտեսական կոլապսի, ինքնաթիռա-ադամանդա-սիգարետա-զենքային աղմուկից հետո ոչ միայն ռեյտինգն իջել է, այլև նրա նկատմամբ անբարյացակամության դոզան է ահավոր մեծացել:
Մասնագետներն առաջիկայում կհրապարակեն ռեյտինգային սանդղակը, ինչից կախված էլ` ներքաղաքական զարգացումները կմտնեն որոշիչ` ակտիվ փուլ: Լավատեղյակները պնդում են, որ բուն զարգացումները կսկսվեն հուլիս-հոկտեմբեր ժամանակահատվածում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



