COVID-19 համավարակի ժամանակ ավելի լավ է օդորակիչներից չափավոր օգտվել. մասնագետ
LIFEՕդորակիչներն ու օդափոխիչները օդի լրացուցիչ հոսանքներ են ստեղծում, որոնք կարող են կորոնավիրուսի եւ այլ վիրուսների աերոզոլը տարածել մի քանի մետրի վրա, ուստի COVID-19 համավարակի ժամանակ արժե գրասենյակներում այս սարքերից չափավոր օգտվել: Այսպիսի կարծիք է հայտնել Սեչենովի համալսարանի Մարցինովսկու անվան արեւադարձային եւ տարափոխիկ հիվանդությունների բժշկական մակաբուծաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը:
«Մոսկվա» գործակալության փոխանցմամբ՝ մասնագետը նշել է, որ օդորակիչներն ու օդափոխիչները կարող են վիրուսի աերոզոլը տարածել 1,5 մետրից ավելի հեռավորությամբ՝ հենց այսքան է կազմում հանձնարարվող սոցիալական հեռավորությունը: Օդի ուղղված հոսանքի դեպքում վիրուսը կարող է տարածվել 3-4 մետր հեռավորությամբ, սակայն նման բան կարող է տեղի ունենալ նաեւ սովորական միջանցիկ քամու դեպքում, նշել է մասնագետը:
Շարունակությունը՝ այստեղ