Ավստրալիան քաղաքացիությունից կզրկի ահաբեկչության մեջ կասկածվողներին
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն՝ կրկնակի քաղաքացիություն ունեցող եւ ահաբեկչության մեջ կասկածվող ավստրալացիները կզրկվեն երկրի քաղաքացիությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Երկրի կառավարության գնահատումների համաձայն՝ Ավստրալիայից ահաբեկիչների մինչեւ կեսը, որոնք մեկնել են Մերձավոր Արեւելքի երկրներ, կրկնակի քաղաքացիություն ունեն:
Ընդունված օրենքի համաձայն՝ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 14-ից բարձր տարիքի անձինք Ավստրալիայի քաղաքացիությունից կզրկվեն նույնիսկ դատավճռի բացակայության դեպքում:
Ինչպես նշել է Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսը, «դա օրենսդրության կարեւոր բաղադրիչ է, որը կուժեղացնի պայքարն ահաբեկչության դեմ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



