Լիբերիայում հիվանդանոցից դուրս են գրվել Էբոլայի վերջին կրողները
INTERNATIONAL NEWSԼիբերիայում հիվանդանոցից դուրս են գրվել Էբոլայի վիրուսի վերջին կրողները: Երկրում սկսվում Է 42-օրյա ժամկետի հաշվարկը, որի լրանալուց հետո այն կկարողանա իրեն ազատ հայտարարել վիրուսից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լիբերիայում նման հաշվարկ Է սկսվում արդեն երրորդ անգամ: Նախորդ երկու անգամ հսկիչ շրջանի ընթացքում երկրում հայտնաբերվում Էին վիրուսի նոր կրողներ: Վիրուսի հակազդման գործակալության ղեկավար Տոլբերտ Նիենսվի խոսքով՝ այս անգամ Լիբերիան Էբոլայից ազատվել Է վերջնականապես:
Արեւմտաաֆրիկյան երեք երկրների թվում, որոնք առավել շատ են տուժել վիրուսից, Լիբերիան վերջինն Է ազատվել դրանից: Հարեւան Սիեռա Լեոնեն եւ Գվինեան Էբոլայից ազատ են հայտարարվել նոյեմբերին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



