Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 8-ից 14-ը
LIFEԽՈՅԵՐ
Այս շաբաթ ձեր սիրելին պետք է շատ մեծ ուժ գործադրի, որպեսզի դուք նորից վերադառնաք ձեր բնականոն կյանքին, անկեղծորեն ուրախանաք միմյանց ներկայության համար եւ ժպտաք միմյանց։ Սակայն վերջում աստղերը խորհուրդ են տալիս նաեւ շնորհակալություն հայտնել նրան այդ ամենի համար։
ՑԼԵՐ
Թվում է՝ ձեզ խաբո՞ւմ են։ Իզուր։ Ձեր ընտրյալը շատ անկեղծ է ձեզ հետ եւ եթե ինչ-որ բաներ չի պատմում կամ թաքցնում է, ուրեմն կարծում է՝ հետաքրքիր չեն լինի ձեզ; Ամեն ինչ ձեզ համար է արվում։ Ուստի, մի շտապեք վիճել եւ սխալ եզրակացություններ անել։ Ձեր հարաբերությունները ամուր հիմքերի վրա են։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Չարժե ձեր երկրորդ կեսի հանդեպ այդքան պահանջկոտ լինել եւ հետեւել նրա պահվածքին, հագնվելաոճին, խոսելու ձեւին եւ կենսակերպին։ Ի վերջո, եթե սիրում եք այդ մարդուն, ուրեմն սիրում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր առավելություններով եւ թերություններով հանդերձ։ Հակառակ դեպքում, ստիպված եք մտածել «սիրում եմ» բառն ասելիս։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին շատ հոգատար կլինի ձեր հանդեպ եւ կխնամի ձեզ։ Այդ տեսարանն այնքան հուզիչ կլինի, որ ձեզ կթվա՝ ամեն ինչ այնքան երանելի է, որ կարծես իրական չէ։ Շատ արագ ուշքի եկեք՝ համոզվելով, որ երազ չէ եւ գնահատելով ու վայելելով ձեր երջանկությունը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին մեկ րոպե անգամ չպետք է մոռանա այն մասին, որ դուք սիրում եք նրան։ Կարող եք նրան սիրային հաղորդագրություն ուղարկել, կամ սիրո խոստովանություն անել նրա պատուհանի տակ, կամ պարզապես փորձեք նրա կողքին լինել։
Շարունակությունը՝ այստեղ