Հազի դեմ օշարակները կարող են վտանգավոր լինել կորոնավիրուսային վարակի դեպքում
LIFEԿորոնավիրուսային վարակի դեպքում հազի դեմ օշարակների ընդունումը կարող է վատ գաղափար լինել, քանի որ այդ դեղամիջոցներից շատերի մեջ պարունակվում է նյութ, որը կարող է նպաստել կորոնավիրուսի բազմացմանը։ Այս մասին ասվում է գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature-ում։
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, խոսքը վերաբերում է դեքստրոմետորֆանին՝ միացություն, որը ճնշում է դեպի ուղեղը գնացող ազդանշանները, որոնք ակտիվացնում են հազի ռեֆլեքսը։ Գիտնականները ենթադրում են, թե մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսային վարակով պացիենտները կսկսեն ընդունել այդ դեղամիջոցները, չէ՞ որ COVID-19-ի գլխավոր ախտանիշներից մեկը հենց հազն է։
«Մենք հայտնաբերել ենք, որ առանց դեղատոմսի վաճառվող որոշ դեղամիջոցներ կարող են ունենալ պրովիրուսային ազդեցություն, դրանք կարող են ակտիվորեն նպաստել վարակի տարածմանը, եւ մարդիկ պետք է իմանան այս մասին»,- ասել է Սան Ֆրանցիսկոյում University of California-ի պրոֆեսոր Նեւիլ Քրոգանը։
Շարունակությունը՝ այստեղ