Հայ ձյուդոյիստներն ավարտեցին իրենց մրցելույթները միջազգային մրցաշարերում
SPORTՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը մեկ հաղթանակ տոնեց Տոկիոյում անցկացվող Գրանդ Պրիում:
Ինչպես տեղեկացրին ՀԱՕԿ լրատվական ծառայությունից, Հայաստանը ներկայացնող Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրքմեն Գուլբադամ Բաբամուրատովայի նկատմամբ, այնուհետև պարտվեց ճապոնացի Յուկա Նիշիդային: Ձյուդոյիստը վաստակեց Օլիմպիական խաղերի վարկանիշային 20 միավոր: Նա ունի ընդհանուր 476 միավոր:
«Հայաստանը ներկայացնող մարզիկների համար տարին, թերևս, ավարտված է: Մինչև տարեվերջ միջազգային մրցաշարերի այլևս չեն մասնակցի: Ձյուդոյի Հայաստանի առաջնությանը մասնակցելու պարտավորությունից ազատվել են հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը և Ժաննա Ստանկևիչը». - ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում նշել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Հայ ձյուդոյիստներն ավարտել են իրենց մրցելույթները միջազգային մրցաշարերում: Ձյուդոյի Հայաստանի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 13-ին «Խուլ և համրեր»-ի մարզապալատում, բացումը` 17:00-ին: