Ավարտվել է Եգիպտոսում կործանված A321-ի զոհերի գենետիկական փորձաքննությունը
INTERNATIONAL NEWSՍանկտ Պետերբուրգում ավարտվել է Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների գենետիկական փորձաքննությունը: Այդ մասին, հաղորդել Է քաղաքի փոխնահանգապետի մամուլի ծառայությունը:
Զոհվածների աճյուններին արդեն սկսել են հանձնել հարազատներին: «Հաստատված բոլոր մարմինների հետ կապված գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ՏԱՍՍ-ին ասել Է Պետերբուրգի սոցիալական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Ռժանենկովը:
«Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռը կործանվել Է Սինայի թերակղզու երկնքում հոկտեմբերի 31-ին, օդանավում եղած բոլոր մարդիկ, թվով 224 հոգի, զոհվել են:
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում հայտարարել են, որ աղետի պատճառը ահաբեկչական գործողությունն Է եղել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



