«Ինձ մեղավոր էի զգում, որ երկրորդ երեխա եմ ունեցել». Հասմիկ Կարապետյանի դստեր մանկական խանդը եղբոր հանդեպ ու երգչուհու նոր աշխատանքը
PHOTOԵրգչուհի Հասմիկ Կարապետյանն իր երկրպագուների համար անակնկալ ունի նոր երգի տեսքով:Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ իր և Դեր Հովայի համագործակցությունը երկար սպասեցնել չի տա:
«Վերջին մեկ տարվա ընթացքում երկրպագուների կողմից շատ նամակներ էի ստանում: Զարմանում էի` ինչպես չէին հոգնում սպասելուց: Բոլորը գրում էին, որ նոր աշխատանք են պահանջում ինձնից։ Ուղղակի հանցագործ կլինեի, եթե չարձագանքեի երկրպագուների խնդրանքներին»,- ասաց նա:
Նոր երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկն է, գործիքավորումն անում է Դեր Հովան. «Երաժտությունը կդիպչի մարդկանց սրտերին և հոգիներին: Ճիշտ է, լիրիկական երգ է, բայց ժամանակակից, ռիթմիկ լուծումներ ունի: Որպես հեղինակ` այս անգամ շատ առումներով Դեր Հովային զիջել եմ: Երաժշտության ոճի, նույնիսկ երգելու ձևի մեջ նրա առաջարկով փոփոխություններ եմ արել»:
Հասմիկի խոսքով` հաճախ նոր երգեր չի ներկայացնում, քանի որ այժմ պահանջարկ ունեցող ոճն իրենը չէ։ «Անուններ տալ չեմ ուզում, բայց հիմա այլ երաժտության պահանջարկ կա,- ասաց նա ու հավելեց,- Չեմ խոստանում, որ առանձնակի ակտիվությամբ կառանձնանամ: Հիմա արդեն երկու երեխայի մայր եմ, պետք է զբաղվեմ նրանց խնամքով»։
Երգչուհու երկրորդ բալիկը` Գրիգորը, շուտով կդառնա 2 ամսական, բայց արդեն հետաքրքրված է մայրիկի երգերով. «Գրիգորի համար երգել եմ հղիության ամբողջ ընթացքում, քանի որ վոկալ եմ դասավանդել: Դեռ այդ ժամանակվանից լսել է տարբեր ոճերի երգեր: Երկու օր առաջ փորձեցի իր համար երգել ու նվագել: Զգացի, որ ձայնս իրեն ծանոթ է, չզարմացավ»:
Շարունակությունը՝ այստեղ