80-րդ սերիայում ենք որոշել` Մելի՞ք, թե՞ Խորեն, Շուշաննա Թովմասյանի փոխարեն գլխավոր դերը պիտի խաղար Ժաննա Վելիցյանը. «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումն ու 4 անհայտ փաստ ֆիլմի մասին
PHOTO«Սիրուն Սոնա» հեռուստասերիալը հունիսի 26-ին կավարտվի, ինչպես ի սկզբանե ասել էր նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը։
Tert.am Life-ը ներկա է եղել սերիալի վերջին նկարահանմանը, որը, թիմի սովորության համաձայն, ավարտվել է տորթով ու միմյանց շնորհակալություն հայտնելով։ Ելենան վստահ է` եթե թիմում մի օղակ թույլ լինի, կտուժի ամբողջ նախագիծը։
Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի վերջին նկարահանման օրվա լուսանկարներն և մինչև այս անհայտ մնացած փաստերը նախագծի մասին։
Փաստ 1
«Սիրուն Սոնայի» նկարահանումները սկսելիս Ելենա Արշակյանը հայտնեց, որ վերջին օրը որոշել է փոխել գլխավոր հերոսուհու դերակատարին և ընտրել է Շուշաննան Թովմասյանին։ Վերջինս սցենարին ծանոթացել էր նկարահանման նախորդ գիշերը։ Այն ժամանակ նա չէր բացահայտել, բայց ի սկզբանե Շուշաննայի փոխարեն գլխավոր դերը պետք է խաղար Ժաննա Վելիցյանը։
«Նկարահանման հրապարակում Ժաննայի կողմից լարվածություն բացարձակ չի եղել, քանի որ պրոֆեսիոնալ դերասանուհի է։ Հակառակը` Շուշաննան ավելի լարված էր, քանի որ իրեն վատ էր զգում։ Շնորհակալ եմ Ժաննային, որ նկարահանման հրապարակում որևէ մեկը չի զգացել այդ փաստը» - ասաց Ելենան։
Փաստ 2
Ի սկզբանե որոշված չէր` Սոնայի սիրային գիծը կշարունակվի Մելիքի՞ (Նորայր Եղյան), Խորենի՞ (Էդգար Իգիթյան), թե՞ Բագրատի (Խոսրով Նալբանդյան) հետ։
Շարունակությունը՝ այստեղ