«Ասել եմ, որ պատրաստվում եմ հարսանիքիս, բայց չեմ ասել, որ հարսն Իրինան է». Գևորգ Մկրտչյանի պարզաբանումը սպասվող հարսանիքի մասին
PHOTOԵրիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ հանատեղ ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ պատրաստվում է հարսանիքի, և այդ լուրից ընկերուհին` դերասանուհի Իրինա Այվազյանը շոկի կենթարկվի։
Շատերը շտապել էին ենթադրել, որ Գևորգն ու Իրինան պատրաստվում են ամուսնանալ։ Tert.am Life-ի հետ զրույցում, սակայն, Գևորգը մեկ այլ ինտրիգային հայտարարություն արեց։
«Ես նշել եմ, որ պատրաստվում եմ հարսանիքիս, և Իրինան այդ լուրից շոկի մեջ կընկնի, քանի որ տեղյակ չէ, բայց չեմ նշել, թե ում հետ է լինելու հարսանիքը։ Չեմ նշել, որ հարսն Իրինան է, և մենք պատրաստվում ենք ամուսնանալ,- ասաց նա ու հավելեց,- թե ում հետ է լինելու հարսանիքը, կիմանաք ավելի ուշ։ Շատ հիշվող հարսանիք է լինելու, դեռ պատրաստվում ենք»։
Հարցին` սա նշանակսւմ է, որ խոսքն աշխատանքայի՞ն հարսանիքի մասին է, Գևորգը պատասխանեց, որ առայժմ բացահայտումներ անել չի կարող։
Շարունակությունը՝ այստեղ