Պացիենտների միայն 10 տոկոսի մոտ է կորոնավիրուսի դեմ հակամարմիններ մշակվում
LIFEՆոր կորոնավիրուսով վարակված պացիենտներից միայն 10 տոկոսի մոտ են մշակվում այդ վիրուսի դեմ հակամարմիններ: Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական, պրոֆեսոր Քերոլ Սիկորան, փոխանցում է The Daily Mail-ը:
Նրա խոսքով՝ COVID-19-ը հաղթահարած մարդկանց մեծամասնության մոտ հակամարմինների անալիզի պատասխանը բացասական կլինի: Եվ հենց այս պատճառով իմաստ չունեն հակամարմինների ստուգման համար բնակչության զանգվածային թեստավորումները. դրանք չեն օգնի համավարակի իրական մասշտաբները գնահատելուն:
Շատ երկրների կառավարություններ հույս ունեն, որ կորոնավիրուսի դեմ հակամարմինների ստուգման զանգվածային թեստավորումը կօգնի ճիշտ որոշումներ կայացնել կարանտինային միջոցառումների թուլացման կապակցությամբ. նրանք, ովքեր կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունեն, կկարողանան, օրինակ, աշախատանքի վերադառնալ:
Շարունակությունը՝ այստեղ