Ճանաչեք հիվանդությունները. COVID-19 կորոնավիրուս
LIFEՈրոշ հիվանդությունների մասին Դուք կյանքում չեք լսել, եթե, իհարկե, Դուք բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց հետ մարդը կարող է բխվել եւ դրանց մասին չիմանալ:
NEWS.am Medicine-ի նոր խորագրում ներկայացնում ենք հիվանդություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուրը, որպեսզի պատկերացում ունենա, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ անել, եթե վարակվել եք:
Այսօրվա թեման COVID-19 կորոնավիրուսն է: Ընդամենը մի քանի ամիս առաջ այս հիվանդության մասին դեռ ոչ ոք չէր լսել, այն այսօր ամենաքննարկվող թեման է ամբողջ աշխարհում:
Ի՞նչ է հայտնի COVID-19-ի մասին.
Ի՞նչ է COVID-19-ը
Վարակիչ հիվանդություն, որի հարուցիչն է SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը:
2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում բռնկվեց COVID-19-ը: Այն հաշված ամիսների ընթացքում տարածվեց աշխարհի այլ երկրներում եւ վերածվեց գլոբալ պանդեմիայի:
Մինչ այդ հայտնի էին այլ կորոնավիրուսներ, որոնցից որոշները կարող են մարդու մոտ ոչ մեծ ռեսպիրատոր վարակներ առաջացնել, օրինակ՝ սեզոնային ՍՇՎ, այլ կորոնավիրուսներ կարող են հանգեցնել ավելի լուրջ ախտաբանական վիճակների զարգացման, օրինակ՝ մերձարեւելյան ռեսպիրատոր համախտանիշ եւ ծանր սուր ռեսպիրատոր համախտանիշ:
Փոխանցման ուղիները
Նոր կորոնավիրուսը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակված մարդու կողմից հազի, փռշտոցի միջոցով կամ նրա հետ զրույցի ժամանակ:
Հնարավոր է վարակվել նաեւ մարդկանցից, որոնք հիվանդության որեւէ ախտանիշ չունեն: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում սոցիալական հեռավորություն պահպանել եւ դիմակ կրել:
Հնարավոր է նաեւ վարակվել՝ դիպչելով առարկաներին եւ մակերեսներին, որոնց վրա կարող են կուտակվել վիրուսներով կաթիլները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չդիպչել դեմքին եւ անընդհատ լվանալ ձեռքերը օճառով կամ մշակել հակասեպտիկ միջոցներով:
Շարունակությունը՝ այստեղ