«Առաջարկներ ստանում էի, բայց մերժում էի». Տաթևիկ Ադումյանի մոտ երեք տարվա դադարի պատճառն ու նոր դերը «Խաբկանք»-ում
LIFEԴերասանուհի Տաթևիկ Ադումյանը մոտ երեք տարվա դադարից հետո նկարահանավում է «Խաբկանք» հեռուստասերիալում:
Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչն է եղել երկար դադարի պատճառը, ինչու է համաձայնել նկարահանվել «Խաբկանք» սերիալում, ինչով է Էրիկան տարբերվում «Մեղրամիս» սերիալում իր հերոսուհուց, ինչպես նաև, թե ինչ հարաբերություններ ունի սերիալային գործընկերների հետ:
Ըստ դերասանուհու` դադարի պատճառն առաջարկների պակասը չի եղել. «Այս ընթացքում առաջարկներ ստանում էի, բայց մերժում էի տարբեր պատճառներով` կամ երկրում չէի լինում, կամ առաջարկներն ինձ չէին համապատասխանում: Քանի որ եղբայրս ու մայրս Պրահայում են ապրում, դադարն օգտագործեցի նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Մի շրջան կար, երբ Պրահայում ավելի շատ էի լինում, քան Հայաստանում,- ասաց նա և հավելեց, որ ցանկացած նախագծի ավարտից հետո նվազագույնը վեց ամիս դադար է ունենսւմ,- Այս մեկը շատ երկար էր. հարազատ մարդկանցով շրջապատվածնինքս էլ չհասկացա, թե ինչպես երեք տարին անցավ»:
Տաթևի խոսքով` նկարահանվելու առաջարկներն ընդունելիս շատ է կարևորում թիմը, որի հետ պետք է աշխատի. «Ճիշտ է, «Խաբկանք» հեռուստասերիալի դերասանական հիմնական կազմի հետ նախկինում չէի աշխատել, բայց շատերին եմ ծանոթ: Քանի որ սցենարիստ Անուշիկ Պետրոսյանի հետ աշխատելու փորձ ունեցել եմ, իրար մեկ բառից հասկանում ենք: Իմ հիմնական խաղընկերոջ` Ավետիքի հետ աշխատելն էլ սպասվածից ավելի հեշտ է: Նա շատ լավ, տաղանդավոր մարդ է, նրա մարդկային տեսակի մասին մեր ամբողջ ստեղծագործական կազմն է խոսում»:
Շարունակությունը՝ այստեղ