Մրցաշրջանի ավարտին Տիագո Սիլվան կլքի «ՊՍԺ»-ն․ RMC Sport
SPORTԸնթացիկ մրցաշրջանի ավարտին բրազիլացի ֆուտբոլիստ Տիագո Սիլվան կլքի ֆրանսիական «Փարիզ ՍենԺերմենը», հայտնում է RMC Sport-ը: 35-ամյա պաշտպանի ներկայիս պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ հաշվարկվում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ըստ հրապարակման՝ փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն Սիլվային ասել է, որ իր պայմանագիրը կերկարաձգվի միայն երկու ամսով, որպեսզի բրազիլացին կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի խաղերում, որի խաղը ակնկալվում է, որ կվերսկսվի օգոստոսին:
Տիագո Սիլվան հանդես է գալիս «ՊՍԺ»-ի կազմում 2012 թվականից: Այնտեղ պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 310 հանդիպում, դարձել է Ֆրանսիայի յոթնակի չեմպիոն, երկրի գավաթի քառակի հաղթող և Ֆրանսիայի լիգայի գավաթի քառակի հաղթող:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



