Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Եր­կար ժա­մա­նակ մարդ­կանց հար­ցը չի լուծ­վում, հի­մա էլ կո­րո­նա­վի­րուսն է խան­գա­րում

SOCIETY

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կա շինություն, որն արդեն երկար տարիներ է՝ օգտագործվում է որպես բնակելի տարածք: Այնտեղ բնակվող ընտանիքները դեռ նախորդ տարի դիմել են կառավարությանը՝ իրենց բնակության տարածքները սեփականաշնորհելու նպատակով: Համապատասխան գերատեսչությունից այցելել են նշված հասցեով, անգամ կատարվել են չափագրումներ, բնակիչները ներկայացրել են դիմումներ, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «սայլը տեղից չի շարժվել»:

Բնակիչներն անցած տարի ապրիլին հարցումով դիմել են պետգույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով տեղեկացնել, թե որ փուլում է գտնվում բնակելի շինության տարածքներն այնտեղ ապրող մարդկանց նվիրելու հարցը: Ստացվել է հետևյալ պատասխանը. 

«Կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում նվիրատվության գործընթացը կազմակերպում է՝ հիմք ընդունելով կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշման պահանջները: Կոմիտեի կողմից նախապատրաստվել և կառավարության քննարկմանն է ներկայացվել «ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումից հետո կնախապատրաստվի Ձեր բնակելի տարածքը ձեզ նվիրելու մասին կառավարության որոշման նոր նախագիծ, որն էլ կշրջանառվի օրենսդրությամբ սահմանված կարգով»,-ասված է պետգույքի կառավարման կոմիտեից բնակչին դեռևս նախորդ տարի ուղարկված պատասխանի մեջ: Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, բայց մինչ օրս այս հարցում բնակիչների կյանքում ոչինչ չի փոխվել:

«Փաստը» գրավոր հարցմամբ դիմեց պետգույքի կառավարման կոմիտեին՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում այս գործընթացը: Ի պատասխան մեր հարցման՝ կոմիտեից տեղեկացնում են. 

«Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի թվով 4 բնակելի տարածքի բնակիչներից (այդ թվում Ոսկեվան բնակավայրի 1-ին փողոց, 13/1 հասցեի բնակչից) 2019 թվականի ապրիլի 8-ին ստացվել են դիմումներ, որոնց օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել: 

Կոմիտեն 2019 թվականի օգոստոսի 12-ին հատուկ գրությամբ դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն նշված հասցեներում հաշվառված անձանց վերաբերյալ: 

Ստացվել է պատասխան գրությունը: Նշված բնակելի տարածքների նվիրատվության վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելու, մասնավորապես նախագծում յուրաքանչյուր բնակելի տարածքի մակերեսը հաշվելու և ներառելու համար նախատեսվել է կոմիտեի աշխատակիցների այց Ոսկեվան համայնք՝ տեղում սենյակների տեղադիրքը և համարները ճշտելու նպատակով: ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պատճառով տեղում տեղադիրքերն ուսումնասիրելու աշխատանքները հետաձգվել են: 

Հաշվի առնելով դա՝ կոմիտեն համապատասխան գրությամբ Տավուշի մարզի Ոսկեվան համայնք է ներկայացրել Ոսկեվան ուսուցչի տան հատակագիծը և խնդրել տրամադրել սենյակների տեղադիրքերը հատակագծում՝ ըստ համարների: Պատասխան գրությունը ստանալուց հետո կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով կշրջանառվի»,-ասված է պետգույքի կառավարման կոմիտեից «Փաստին» ուղարկված պատասխանի մեջ: 

Այս ամբողջ շրջապտույտի մեջ հետաքրքրական է այն փաստը, որ բնակիչները դեռևս նախորդ տարվանից շրջանառում են այս խնդիրը, բայց լուծումն ուշանում է պետգույքի կառավարման կոմիտեի կամ գուցե հենց կառավարության բյուրոկրատական քաշքշուկի, եթե կուզեք՝ նաև որոշակի դանդաղկոտության պատճառով: 

Դե, իսկ հիմա էլ «մեղավոր են» կորոնավիրուսը և հայտարարված արտակարգ դրությունը: Հուսանք գոնե մոտ ապագայում քաղաքացիները որպես նվիրատվություն կստանան այդ բնակելի տարածքները, ինչը հնարավորություն կտա նրանց իրենց լիարժեք տեր զգալ սեփական տներում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms