Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Սքոտչ. ինչպե՞ս ստեղծվեց այդքան անհրաժեշտ կպչուն ժապավենը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չափազանցություն չի լինի ասելը, որ ներկայումս գրեթե յուրաքանչյուր տանը կարելի է գտնել սքոտչ (կպչուն ժապավեն): Սակայն քչերը գիտեն, թե ինչպես է այն հայտնվել, և ով է դրա ստեղծողը: Իրականում սքոտչի ստեղծողը անգնահատելի գործ է կատարել: 1923 թվականին Ռիչարդ Դրյուն աշխատանքի է անցել Մինեսոտայի լեռնահանքային գործարանում (Minnesota Mining and Manufacturing)՝ որպես լաբորատոր տեխնիկ: Ընկերությունը արտադրել է հղկաթուղթ: 

Դրյուի հետազոտության ոլորտը եղել է անջրանցիկ մակերեսներ ստանալը: Նոր տեսակի հղկաթուղթը, որը կոչվել էր «Wetordry», փորձարկումներ է անցել խանութներում և ավտոմեքենաների վերանորոգման կետերում, և այդ փորձարկումների պատասխանատուն եղել է Ռիչարդ Դրյուն: 

Մի օր, գտնվելով արհեստանոցներից մեկում, Ռիչարդն սկսել է դիտարկել մեքենայի ներկման գործընթացը: Նա նկատել է, որ գծերը, որոնց միջոցով մեկ գույնը փոխարինվում է մյուսով, ստացվում են բավականին անհարթ: 

Ներկարարի հետ այդ թեմայի շուրջ խոսելուց հետո նա խոստացել է, որ կմտածի, թե ինչպես շտկի այդ խնդիրը: Այդ պահից էլ սկսվել է սքոտչ ժապավենի պատմությունը: Հաջորդ անգամ ժամանելով ավտովերանորոգման կետ՝ Դրյուն իր հետ տարել է իր ստեղծած հատուկ կպչուն ժապավենը՝ փորձարկելու համար: Ներկման ժամանակ ժապավենը, որի լայնությունը 5 սմ էր, սկսել է պոկվել: 

Դա պայմանավորված էր ժապավենի ստեղծման ժամանակ սոսինձի խնայողությամբ՝ սոսինձ ունեին միայն ժապավենի եզրերը: 1930 թվականին մշակված նախատիպային կպչուն ժապավենի փորձարկումը տվել է դրական արդյունք, աշխատանքը և ծախսված գումարները լիովին արդարացվել են:

 Գոյություն ունի երկու վարկած, թե ինչու է պատմության ընթացքում  կպչուն ժապավենը ստացել «սքոտչ ժապավեն» անվանումը: Ըստ առաջին վարկածի, այդ անվանումը ուղղակիորեն կապված է շոտլանդացիների հետ («սքոտչ» - շոտլանդական), իսկ ավելի ճիշտ՝ նրանց ժլատության հետ, որը բազմիցս նկարագրված է հին ժամանակների լեգենդներում: 

Եթե հավատանք երկրորդ վարկածին, ապա ժապավենի անունը տվել է փորձարկող ներկարար վարպետը, երբ նկատել է, որ ժապավենը պոկվել է սոսնձի խնայողության պատճառով: Նա ընկերության ներկայացուցչին ասել է, որ կհայտնի իր շոտլանդացի (սքոտչ) շեֆին, որ ժապավենն ավելի կպչուն լինելու համար պետք է շատ սոսինձ լինի: Ենթադրաբար արտասանված այս արտահայտությունը հետագայում տվել է ժապավենի անունը` սքոտչ ժապավեն: Այդ անունն ի սկզբանե տրվել է թափանցիկ ժապավենին: 

Արժե նշել, որ նաման ժապավենը 3М ընկերության ապրանքանիշ է (3М-ը Minnesota Mining and Manufacturing ընկերության ներկայիս անվանումն է): Ներկայումս հետխորհրդային տարածքում բոլոր կպչուն ժապավեններին անվանում են սքոտչ, քանի որ 3М ընկերությունը առաջինն է մտել այդ տարածք, և իր ապրանքանիշի «Սքոտչ» անվանումը դարձել է հասարակ անուն: 

1932 թվականին Ռոբերտ Դրյուի գյուտը բարելավվել է Ջոն Բորդենի կողմից, նա կարողացել է կպչուն ժապավենի փաթույթին ավելացնել Կտրող սայր, որը հնարավորություն է տվել ավելի գործնական դարձնել ժապավենի օգտագործումը: 

Սքոտչի տեսականին ժամանակի ընթացքում ավելացել է։ Այն արտադրվում է ոչ միայն թափանցիկ, այլ նաև գունավոր և տարբեր լայնության՝ նախկին ստանդարտ 2 դյույմի (5 սմ) փոխարեն։ Արտադրվում է նաև երկկողմանի սքոտչ, որը օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում։ Խոշոր ընկերություններն իրենց արտադրանքը փաթեթավորելու համար օգտագործում են հատուկ՝ իրենց լոգոտիպով սքոտչներ։

Կամո Խաչիկյան

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025