Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


«Ո՛չ մեխանիզմներ են մշակված, ո՛չ էլ, կարծես թե, առանձնապես նկատվում է նման ցանկություն»

SOCIETY

Համաճարակային այս պայմաններում կառավարությունը հորդորում է բոլոր տեսակի գործողությունները հնարավորինս կատարել առցանց տարբերակով, մասնավորապես՝ կոմունալ և այլ տեսակի վճարումներ, բանկային փոխանցումներ, տարբեր տեսակի դիմումների ընդունում և այլն: 

Կան մի շարք հիմնարկներ ու գերատեսչություններ, որոնք վաղուց արդեն շատ գործարքներ կատարում են առցանց տարբերակով, սակայն որոշներն էլ շարունակում են գործել հին տարբերակով՝ կատարելով ահռելի չափերի փաստաթղթաշրջանառություն: 

Պետք է նշել, որ ոչ միայն կարևոր է, որ առցանց համակարգերը մշակվեն, այլ դրանք սկսեն գործել: Վերջերս բախվեցի մի իրավիճակի, երբ սոցիալական ապահովության ծառայության կայքում մուտքագրեցի թաղման նպաստի ստացման օնլայն դիմում: 

Բոլոր տվյալները լրացնելուց հետո սպասում էի համապատասխան նամակի, որ դիմումը հաստատվել է, սակայն իմ հարցմանը պատասխան այդպես էլ չստացա: Զանգահարեցի ծառայության գրասենյակ, որտեղից առաջարկեցին այցելել ծառայության տարածքային բաժանմունք՝ տեղում դիմում գրելու: Հենց այդպես էլ վարվեցի:

Նման մի իրավիճակում է հայտնվել նաև ծանոթներիցս մեկը, որը նույն կայքում մուտքագրել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմումը:

 Բոլոր տվյալները լրացնելուց հետո նրա դիմումը մերժվել է՝ քանի որ «երեխայի տվյալները չեն հայտնաբերվել ՔԿԱԳ-ում»: 

Հետո արդեն նա ստիպված է եղել 3 ամսական երեխայի հետ այցելել սոցիալական ծառայության գրասենյակ, մի քանի ժամ հերթ կանգնել, դիմում գրել: Այսինքն՝ հայտնվում ենք մի իրավիճակում, երբ դիմումներ գրանցելու օնլայն տարբերակը կա, գոյություն ունի, սակայն չի գործում: 

 Օրերս համացանցային տիրույթում քննարկում էր տեղի ունենում նաև մեքենայի գույքահարկի հետ կապված զրոյական տեղեկանք ստանալու հետ կապված գործընթացի շուրջ հատկապես ներկայիս պայմաններում, երբ խորհուրդ է տրվում խուսափել մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ այս տեղեկանքների տրամադրումը շարունակում է իրականացվել մարզպետարանների և ՏԻՄերի միջոցով, ինչպես նախկինում:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է, որ այո, նման խնդիր կա, շատ ու շատ գործարքների կատարման ու դիմումների ներկայացման պարագայում գործում են հին տարբերակները: 

«Որոշ դեպքերում գործում է, իհարկե, առցանց տարբերակը: Օրինակ՝ տեխզննման կտրոնը տրամադրում են առցանց, առաքումով, բայց միայն Երևանի գրանցում ունեցող մեքենաների դեպքում: Հիմա դեռ սովետական կարգավիճակում ենք, երբ պետք է, օրինակ՝ մեկ դիմում ներկայացնելու համար գնալ ու հասնել գրասենյակ: Ապահովագրական պայմանագրերի դեպքում վաղուց գործում է օնլայն տարբերակը: 

Օնլայն տարբերակով հնարավոր է նաև բողոքարկումներ իրականացնել կամ դիմումներ ուղարկել, բայց ինչ վերաբերում է այն փոխհարաբերություններին, որոնք ենթադրում են ինչ-որ մի գույքի ձեռքբերում, փոխանցում, փաստաթղթի կամ պետհամարանիշի ստացում, այդ դեպքում գրեթե ամեն ինչ պետք է արվի համապատասխան կառույցի ներսում: Դրանց համար ո՛չ մեխանիզմներ են մշակված, ո՛չ էլ, կարծես թե, առանձնապես նկատվում է նման ցանկություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը:

Ունենք մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտները տեղափոխվում են օնլայն հարթակ, այս դեպքում, սակայն, քաղաքացիներին պետք է մատուցվեն որակյալ ծառայություններ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն նույն գործարքի համար հավել յալ գործողություններ կատարել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms