Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ջրի մոգական ուժը. փոքրիկ լողավազաններից մինչև 8 հեկտարանոց

LIFE

Այսօր բոլորը գիտեն այն առավելությունների մասին, որոնք տալիս է ջուրը. ըստ երևույթին, այդ պատճառով է, որ արհեստական ջրամբարները, մասնավորապես լողավազանները այդքան տարածված են ամբողջ աշխարհում: Կան հանրային լողավազաններ, ջրաշխարհներ, հատուկ ջրային պրոցեդուրաների կենտրոններ: Ընդ որում, շատերը փորձում են ունենալ իրենց սեփական լողավազանները, քանի որ դրանք կարելի է հագեցնել հիդրոօդային մերսման միջոցներով, ինչպես նաև զարդարել սեփական ճաշակով: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ առաջին լողավազաններն ստեղծվել են դեռևս մեր թվարկությունից շատ առաջ: 

Դրանք շատ տարածված են եղել Արևելքում, Հին Հունաստանում ու Հռոմում և ծառայել են ոչ միայն լողանալու, այլ նաև լողի համար: 

Օրինակ՝ հայտնի է, որ դեռևս մ.թ.ա. անցկացվել են լողի մրցումներ Ճապոնիայում, իսկ Հին Հունաստանում կառուցվել են հատուկ լողավազաններ օլիմպիական մրցումների համար: 

Ավելին, Արևելքում հարեմի ցանկացած սեփականատեր կամ Եվրոպայի ցանկացած հարուստ հույն, հռոմեացի պետք է ունենար իր սեփական լողավազանը տան բակում: Քաղաքների մնացած բնակիչների համար կառուցվել են հասարակական լողավազաններ: 

Ճիշտ է, այդ ժամանակների լողավազանների տեսքը շատ քիչ է նման եղել ներկայիս ժամանակակից լողավազանների տեսքին, քանի որ այն ժամանակ դրանք կառուցվել են քարե բլոկներից և ներսից մշակվել խեժերով ու ծառերի ճյուղերով: Եկեղեցու՝ իշխանության գալուց հետո Եվրոպայում լողավազանները հայտարարվել են զվարճանքի անպարկեշտ ձևեր և մոռացության մատնվել մինչև 19-րդ դարը: 

Օրինակ՝ Անգլիայում առաջին փակ արհեստական լողավազանը կառուցվել է 1830 թվականին, իսկ սկսած 19-րդ դարի երկրորդ կեսերից՝ Գերմանիայում ստեղծվել են հարյուրից ավելի հանրային լողավազաններ: 

Քսաներորդ դարում դրանց ժողովրդականությունը շարունակել է աճել, հայտնվել են տեսարժան վայրեր ունեցող ջրային այգիներ, և անգամ մեծ զբոսանավերի վրա են սկսել ստեղծել լողավազաններ: Ռուսաստանում լողավազանների պատմությունը սկսվել է Սանկտ Պետերբուրգի «Յունոստ» առողջարանային համալիրից: 

Չնայած այդ լողավազանի ստեղծման ամբողջ աշխատանքը ավարտվել է 1916 թվականին, բայց բացումը տեղի է ունեցել միայն 1927 թվականին: Տեխնոլոգիայի զարգացումով լողավազաններն ավելի ու ավելի են փոխվել: Դրանք սկսել են հագեցվել մերսման սարքավորումներով, ատրակցիոններով, ջրային թունելներով և ալիք ստեղծելու սարքերով:

 Ջրի ախտահանման համար մշակվել են նոր մեթոդներ և գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել կանխել ջրիմուռների բազմացումը ջրի մեջ, պահպանել թթվայնության ցանկալի մակարդակ և այդ ամենը պահել ավտոմատացման հսկողության տակ: Ժամանակակից ջրամեկուսիչ և հարդարման նյութերի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծել զարմանալի գույներով ներկված զանազան հոսող ջրվեժներ, բարձր գեյզերներ և շատրվաններ: 

Լողավազանների չափերը ևս փոփոխությունների են ենթարկվել, սկսել են ստեղծվել հարյուրավոր մետրերի հասնող լողավազաններ: Աշխարհի ամենամեծ լողավազանը համարվում է Լատինական Ամերիկայի Սան Ալֆոնսո դել Մար ծովային լողավազանը, որի մակերեսը 8 հեկտար է: 

 

 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor