Ամռան տապին զովացուցիչ լիմոնադ պատրաստելու 5 բաղադրատոմս
LIFEԱմառան տապին չկա ավելի լավ բան, քան մեկ բաժակ զովացուցիչ լիմոնադը: Այս առթիվ AdMe.ru-ն յուրատեսակ համեղ և զովացուցիչ լիմոնադներ պատրաստելու 5 բաղադրատոմս է առաջարկել:
Բալի լիմոնադ: Բաղադրիչները`
1 խոշոր կիտրոն,
2 միջին նարինջ,
3-4 անանուխի տերև,
100 մլ օշարակ (օրինակ` բալի մուրաբա պատրաստելու օշարակը),
սառցե խորանարդիկներ,
հանքային ջուր:
Պատրաստման եղանակը: Կես նարինջը և ¼ կիտրոնը շերտատեք, մնացած մրգից հյութ քամեք: Հյութն ու օշարակը լցրեք սափթրի մեջ, ավելացրեք անանուխի տերևները` նախապես մի փոքր տրորելով ափի մեջ: Կիսով չափ տարան լցրեք սառույցով, մյուսը կեսը լցրեք հանքային ջրով: Կարելի կիրառել նաև ոչ հանքային ջուր և ըստ անհրաժեշտության ավելացնել օշարակի քանակը:
Անանուխի լիմոնադ: Բաղադրիչները`
250 մլ ջուր,
125 գրամ շաքարավազ,
4-5 թարմ անանուխի տերև,
2 խոշոր նարինջ,
1 խոշոր կիտրոն,
1 լիտր հանքային ջուր:
Պատրաստման եղանակը: Տարայի մեջ լցնել շաքարը, ջուրը և եռացնել: Եփել մոտ 5 րոպե, անջատել կրակը, ստացված օշարակին ավելացնել անանուխը և թողնել` սառչի: Ցիտրուսային մրգերը հյութաքամել, հյութն ավելացնել օշարակին, խառնել և ավելացնել հանքային ջուրը: Մատուցել սառույցով և անանուխի տերևներով:
Դեղձի լիմոնադ: Բաղադրիչները`
3 միջին հասած դեղձ,
2 լայմ,
2 միջին կիտրոն,
4-5 թեյի գդալ շաքարավազ,
1 լիտր սառը ջուր,
Սառույց:
Պատրաստման եղանակը: Դեղձն առանց կորիզի և կեղևի կտրատել և լցնել տարայի մեջ, վրան լցնել լայմի և կիտրոնի հյութը, շաքարը: Ավելացնել ջուրը, հարել բլենդերով մինչև համասեռ զանգված ստանալը: Մատուցել սառույցով:
Արքայամորու լիմոնադ` կիտրոնի լիկյորով: Բաղադրիչները`
1 բաժակ արքայամորի (170 գրամ),
1 կիտրոն,
100 գրամ շաքարավազ,
800 մլ սառը ջուր + 200 մլ օշարակի համար,
75 մլ կիտրոնի լիկյոր, կամ այլ լիկյոր,
Սառույց, անանուխ և արքայամորու ամբողջական հատիկներ` մատուցելու համար:
Պատրաստման եղանակը: 200 մլ ջրից և շաքարից օշարակ պատրաստել, վերցնել կրակի վրայից: Ավելացնել հատապտուղները և ճզմել դրանք օշարակի մեջ: Օշարակն անցկացնել թանզիվով, կիտրոնը հյութաքամել, ավելացնել օշարակին: Ավելացնել նաև լիկյորը: Մատուցել անանուխով և սառույցով: Արքայամորիները չմոռանաք
Դասական լիմոնադ: Բաղադրիչները`
3 խոշոր կիտրոն,
1 նարինջ,
4-5 թեյի գդալ շաքարավազ,
700 մլ ջուր,
350 մլ հանքային ջուր:
Պատրաստման եղանակը: Կիտրոններն ու նարինջը կեղևազատել, հյութաքամել, ամբողջը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 3 թեյի գդալ շաքարը, լցնել 700 մլ եռման ջուրը: Սառեցնել և 4 ժամով դնել սառնարանը: Անցկացնել խոշոր մաղով, ավելացնել մնացած շաքարավազը, խառնել: Բացել հանքային ջրով և մատուցել:
Աղբյուրը՝ Tert.am



