Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Ցայտնոտային պայմանները, ռուսաց լեզվի «իներցիան» և մասնագիտական կողմնորոշման գերակայությունը

SOCIETY

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է ընդունելության քննությունների հայտում հանդիպած մի շարք խնդրահարույց հարցերի, որոնց պարզաբանման նպատակով թերթի խմբագրությանն էին դիմել դիմորդներն ու նրանց ծնողները:

Մնացել է նախկին իներցիայով

Եվ այսպես՝ ընդունելության հայտի մեջ, որտեղ ներկայացված է լեզուների ցանկը, նշվում է՝ «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու»: Հարց է առաջանում՝ «Ռուսաց լեզուն» օտար լեզու չէ՞: Գրիգորյանը նշում է. «Ռուսաց լեզուն» օտար լեզու է, դա հստակ է, այն ներառվել է օտար լեզուների խմբի մեջ: Այն, որ առանձին-առանձին է գրվում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», հավանաբար մնացել է նախկին իներցիայով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը:

Առաջացող խնդիրները չեն անդրադառնա դիմորդների վրա

Դիմորդը պետք է ընդունելության հայտում լրացնի պետական ավարտական քննությունների գնահատականները՝ նշելով դրանք 20-միավորանոց սանդղակով: Սակայն այս պարագայում կա մեկ այլ խնդիր՝ քոլեջների և միջին մասնագիտական հաստատությունների դեպքում ոչ թե գործում է 20-միավորանոց, այլ 10-միավորանոց բալային համակարգը: Այս դեպքում արդյո՞ք չենք ունենալու անարդարության հարց, և ինչպե՞ս պետք է կատարվեն հաշվարկները:

Խաչանուշ Գրիգորյանը նշում է՝ դրանք նշանակություն են ունենալու դիմորդների՝ հավասար միավորներ ունենալու դեպքում: «Հավասար միավորների դեպքում նոր նայելու են այդ գնահատականներին:

 Երբ դիմորդը, օրինակ՝ ներկայացնի 9 միավորը որպես առավելագույն միավոր, մրցույթի ժամանակ խնդիր չի առաջանա: Եթե դիմորդը բուհ է դիմում միջին մասնագիտական կրթությամբ, նշանակում է, որ մրցույթների ժամանակ արդեն հաշվի են առնելու գնահատման համակարգը: 

Այս տարվա արտակարգ պայմաններում ընդունելության մի քիչ ցայտնոտային պայմաններ ստացվեցին: Ընթացքում բազում խնդիրներ առաջացան, բայց դրանք հաստատ դիմորդների վրա չեն անդրադառնա: Հաշվի կառնեն բոլոր հարցերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Մասնագիտական կողմնորոշման առումով դա ավելի ճիշտ ու արդարացի է

Մյուս խնդիրը վերաբերում էր հետևյալին. երբ նախկինում դիմորդները դիմում էին բուհեր, հնարավորություն ունեին նախ դիմելու մի քանի բուհերի իրենց նախընտրած մասնագիտության անվճար տեղերի համար, այնուհետև նշում էին վճարովի տեղերը: 

Իսկ հիմա, երբ դիմորդն առաջին տողով դիմում է ցանկացած մասնագիտության անվճար տեղի համար և հետագայում իր միավորները չեն բավականացնում անվճարի համար, նա ավտոմատ կերպով սկսում է մասնակցել նույն մասնագիտության վճարովի տեղի պայքարին: Փաստորեն՝ այս տարի ԿԳՄՍ նախարարությունը փոխել է երկար տարիներ գործող կարգը: 

ԳԹԿ-ի մամուլի քարտուղարը նշում է՝ դիմորդն առաջին հերթին մասնակցում է առաջին հայտի մրցույթին, պահպանվում է առաջին հայտի գերակայության սկզբունքը: «Եթե միավորները չեն բավականացնում առաջին հայտի համար, դիմորդն ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության վճարովի մրցույթին: 

Եթե այդ դեպքում էլ միավորները չեն բավականացնում, մասնակցում է արդեն հաջորդ հայտերով մասնագիտությունների մրցույթին այն դեպքում, եթե այդ մասնագիտությունների համար թափուր տեղեր կան:

 Առաջին հայտը գերակա է թե՛ անվճարի, թե՛ վճարովիի դեպքում, եթե անվճարի մրցույթից դուրս է մնում, դիմորդն ավտոմատ մասնակցում է վճարովիի մրցույթին, հաջորդիվ արդեն այլ մասնագիտությունների մրցույթներին, եթե կան թափուր տեղեր»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, որ նախկինում, օրինակ՝ ես, որպես դիմորդ, կարող էի մի քանի բուհերում նշել մասնագիտությունների անվճար տեղերը, իսկ հետո նոր վճարովիները, այժմ փոխվել է այդ կարգը և դիմորդն առաջին տողով մասնակցում է իր ընտրած մասնագիտության նախ անվճար, հետո արդեն վճարովի տեղի համար, որքանո՞վ է սա արդարացված մոտեցում, Գրիգորյանը պարզաբանում է՝ կատարված փոփոխությունը մասնագիտական կողմնորոշման առումով ավելի ռացիոնալ, օպտիմալ և արդար տարբերակ է: 

«Եթե դիմորդը որոշել է ընտրել կոնկրետ մասնագիտություն և չի ստացվում, որ նա անվճար ընդունվի, ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության վճարովի մրցույթին: 

Առաջ այսպես էր՝ դիմորդը մասնակցում էր անվճար տեղերի մրցույթներին, առաջին հայտի գերակայությունն էր, հետո 2-րդ, 3-րդ, հետո շարունակությունը գալիս էին վճարովի տեղերը: Դիմորդը մասնակցում էր մրցույթներին այն դեպքում, երբ թափուր տեղեր էին լինում իր ցանկալի մասնագիտության համար: 

Հիմա փաստորեն վճարովի տեղերի համար էլ առաջին հայտի գերակայության սկզբունքը գործում է: Այսինքն՝ մարդը դիմում է որևէ անվճար տեղի համար, իր միավորները չեն հերիքում, եթե բավականացնում են նույն մասնագիտության վճարովի տեղի համար, նա մասնակցում է այդ մրցույթին: 

Այսինքն՝ առաջին հայտի գերակայությունը գործում է և՛ անվճարի, և՛ վճարովիի պարագայում, որովհետև մասնագիտական կողմնորոշման առումով դա ավելի ճիշտ ու արդարացի է»,-եզրափակում է Խաչանուշ Գրիգորյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding