«Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել Տիագո Սիլվայի հետ
SPORTԼոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի խաղացող Տիագո Սիլվայի հետ, որն այս մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է բրազիլացի պաշտպանի ծառայություններով, հաղորդում է The Sun-ը։
Տիագո Սիլվային իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեն նաեւ Լիվերպուլի «Էվերտոնը» եւ Լոնդոնի «Արսենալը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն մտադիր չէ շարունակել համագործակցությունը 35-ամյա Սիլվայի հետ, որի պայմանագիրտ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:
Տիագո Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել 2012թ․ հունիսին իտալական «Միլանից» 42 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



