Հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդները
SPORTՀայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդները, հայտնում է Tuttosport-ը: Մրցանակը շնորհվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին, որը ելույթ է ունեցել Եվրոպայի ազգային առաջնությունների լավագույն բաժիններում: 2019 թվականին այս մրցանակաբաշխությունում հաղթել է մադրիդյան «Ատլետիկոյի» կիսապաշտպան Խոանո Ֆելիքսը: Այս տարվա հավակնորդների թվում են Էրլինգ Հոլլանդը («Բորուսիա», «Դորտմունդ»), Կալում Հուդսոն-Օդեյը («Չելսի»), Ալֆոնսո Դևիսը («Բավարիա»), Անսու Ֆաթիին («Բարսելոնա»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), ինչպես նաև Կիևի «Դինամոյի» ուկրաինացի ֆուտբոլիստ Գեորգի Ցիտաիշվիլին: Ռուս ֆուտբոլիստները չեն ընդգրկվել «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



