Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Գործ անե­լու, երկ­րի ու ժո­ղովր­դի մա­սին մտա­ծե­լու փո­խա­րեն գնում են բռնաճն­շում­նե­րի ճա­նա­պար­հով

ANALYSIS

Հայաստանում ծայրահեղ բարդ իրավիճակ է ստեղծվել: Կորոնավիրուսի համավարակի տարածումը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել, և գրեթե ամեն օր տասնյակ մահեր են գրանցվում։ Լուրջ պրոբլեմատիկ հարց է դարձել արդեն այն, որ կորոնավիրուսից մահացության միջին տարիքի անկում է նկատվում, ինչի մասին հայտարարեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ստեղծված առողջապահական ճգնաժամի հետևանքով ծանր իրավիճակում է հայտնվել տնտեսությունը։ Եվ գրեթե բոլոր մասնագիտացված կառույցների գնահատականների համաձայն՝ այս տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսության աճը բացասական կլինի: Եվ արդեն ակնառու է, որ կորոնավիրուսի պանդեմիան ահռելի բացասական հետք կթողնի բազմաթիվ ոլորտների վրա:

Իշխանության ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները վստահորեն հայտարարում են, որ պետք է խնայողական ռեժիմի անցնել, քանի որ 2020 թվականի բյուջեով նախատեսված եկամուտները չեն հավաքագրվելու: Հայաստանի ներքին ծանր վիճակին գումարվում են նաև համաշխարհային տնտեսությունից եկող նոր բացասական ազդակները։ 

ԱՄՆ-ում և Չինաստանում, մասնավորապես Պեկինում կորոնավիրուսի տարածման նոր ալիքի մասին լուրերի ֆոնին համաշխարհային ինդեքսները կտրուկ անկում են գրանցել՝ ազդարարելով, որ համավարակը չի ավարտվել և շարունակում է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը: 

Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկեր Ռուսաստանում, չնայած առկա լավատեսությանը, վարակի տարածումը և դրա բացասական հետևանքները շարունակվում են։

Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ Հայաստանի նման փոքր երկրի համար վարակի տարածման տեմպերը շատ ակնառու են, և դրանց արդյունքում տնտեսության մեջ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, քան այլ երկրներում։

Ստացվում է, որ վարչապետի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան աշխարհը, իրականությունից հեռու է, քանի որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք արդյունավետ ճգնաժամային կառավարման արդյունքում կարողացան հասնել վարակի հետագա տարածման կանխմանը։

Օրինակ՝ Եվրամիության անդամ պետությունները վերաբացում են ներքին սահմանները։ Իսկ Իսպանիան, որը դարձել էր վարակի գլխավոր օջախներից մեկը, այս օրերին ընդունում է առաջին զբոսաշրջիկներին։ 

Վարակի հաղթահարման ուղով շարժվող պետություններն արդեն մտածում են տնտեսության վերականգնման ուղղությամբ և ճանապարհներ են փնտրում առավել տուժած ոլորտներն աշխուժացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանը դեռևս կորոնավիրուսի ճիրաններում է։

 

Պատահական չէ, որ քաղաքական ուժերի և հանրային շրջանակների մի ստվար հատված այս ծայրահեղ իրավիճակի պատասխանատուն համարում է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան արդյունավետ ճգնաժամային կառավարման միջոցով կանխել վարակի հետագա տարածումը և ճգնաժամի խորացումը։ 

Իսկ բազմաթիվ մասնագետների գնահատմամբ՝ այսպես երկար շարունակվելու դեպքում առաջիկայում սոցիալական բունտ է սպասվում, քանի որ օրեցօր վատանում է քաղաքացիների սոցիալական վիճակը, հազարավոր մարդիկ մնում են առանց աշխատանքի, իսկ պետությունը չունի այնքան ռեսուրսներ, որպեսզի իր վրա վերցնի այդ մարդկանց ֆինանսական պահանջների բավարարումը։ 

Հանրապետությունում ստեղծված իրավիճակի էլ ավելի թեժացման համար պայմաններ են ստեղծում ներքաղաքական գործընթացները։ Առկա իրադրությունից դուրս գալու շուրջ ուղիներ փնտրելու փոխարեն իշխանությունները կենտրոնացել են ընդդիմադիրներին ճնշելու գործին, ինչի վառ դրսևորումն են ԲՀԿ-ի նկատմամբ բռնաճնշումները։ 

Իսկ երկրի ներսում թշնամանքի նոր դոզան ոչ մի կերպ չի բխում պետության շահերից՝ առավելապես առկա ճգնաժամը հաղթահարելու տեսանկյունից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK