Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆԻՍԻ). Գի­լիո­տի­նով վեր­ջին մա­հա­պա­տի­ժը, ապ­պար­տե­ի­դի ռե­ժի­մի չե­ղար­կումն ու ջրած­նա­յին ռում­բի առա­ջին չե­ղար­կու­մը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հայաստան՝ Ավիացիայի օր, Ինդոնեզիա՝ Երեխաների օր, Իսլանդիա՝ Անկախության օր, Ղըրղըզստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր, Ռումինիա՝ Ազգային ավիացիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1879 – ծնվել է սփյուռքահայ պատմաբան, բանասեր Արշակ Ալպոյաճյանը։ 

1929 – ծնվել է ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ 1935 - հիմնադրվել է Երևանի բուսաբանական այգին։ 

1969– վախճանվել է գրող Գուրգեն Մահարին։ 

1971– ավտովթարից վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ։ 

2002- Երևանում բացվել է գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը, որի ընթացքում նախատեսված է եղել նաև համահայկական բարեգործական հիմնադրամի ստեղծումը: 

2006- Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Երևան - Բաթումի – Երևան ուղերթի բացման հանդիսավոր արարողությունը: 

2008-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ «Ա1+» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին:

 

2015-Շիրակի մարզի 5 համայնքներում կարկուտը վնասել է բերքի 50-60 տոկոսը։ 

2019- Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է «Գրանտ Հոլդինգի» սեփականատերերից մեկի՝ Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հետ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

ԱՇԽԱՐՀ

362 -սպանվել են տառապյալներ Մանուելը, Սավելը և Իսմայիլը։ 

1239 -ծնվել է Պլանգենտենների դինաստիայի Անգլիայի թագավոր Էդուարդ 1-ին Երկարաոտը։ 

1579– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջել Հյուսիսային Ամերիկայում ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում և այն հայտարարել անգլիական տարածք։ 

1659 -ծնվել է իտալացի նկարիչ Ֆաուստինո Բոկկին։ 

1691 -ծնվել է իտալացի նկարիչ Ջովանի Պաոլո Պանինին։ 

1714 -ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ցեզար Ֆրանսուա Կասսինին։ 

1765 - հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։

1789 -Ֆրանսիայում ներքին շերտերից և արիստոկրատիայից հավաքված Գլխավոր նահանգների երրորդ գումարման պատգամավորները իրենց հայտարարել են Ազգային ժողով։ Այն ցրելու հետևանքով տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Բաստիլի գրավումը։

1882 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին։

1866– Ավստրիան պատերազմ է հայտարարել Պրուսիային, և սկսվել է Ավստրո-Պրուսիական պատերազմը, որը տևել է մոտ մեկ ամիս։

1885– ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը հասել է Նյու Յորք։

 1898 -ԱՄՆ-ի Սենատը համաձայնություն է տվել Հավայան կղզիների անեքսիային։

1925 -Ժնևում ստորագրվել է պատերազմում թունավոր, խեղդող և այլ նման տիպի նյութերի օգտագործումը արգելող արձանագրություն։

1939 -Ֆրանսիայում վերջին անգամ տեղի է ունեցել հրապարակային մահապատիժ գիլիոտինի միջոցով, մահապատժի է ենթարկվել սերիական մարդասպան Էժեն Վայդմանը։

1940– գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակել է Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 4000 մարդ։

1950 - Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուլերը 45 րոպեի ընթացքում աշխարհում առաջին անգամ իրականացրել է երիկամի փոխպատվաստման վիրահատություն։

1967 -Չինաստանում առաջին անգամ փորձարկել են ջրածնային ռումբ։

1976 –ծնվել է ռուս շախմատիստ, գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը։

1985 -հայտնվել է «Discovery» կաբելային հեռուստաալիքը։

1991- Հարավային Աֆրիկայում պաշտոնապես չեղարկվել է նորածիններին ըստ ռասայական պատկանելության գրանցելու մասին օրենքը, որը փաստացի նշանակել է այդ երկրում ապպարտեիդի ռեժիմի չեղարկում։ 

2019-համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը։

 

 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding