Հերթը կհասնի ՀՊ նախագահ Լևոն Յոլյանին
POLITICS«Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր ոլորտները «յուրայիններով» լցնելու միտման շրջանակներում իշխանության թիրախում է հայտնվել նաև Հաշվեքննիչ պալատը (նախկին Վերահսկիչ պալատ)։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մտադրություն կա ամբողջապես փոխել Հաշվեքննիչ պալատի կազմը և առաջին հերթին՝ պալատի նախագահ Լևոն Յոլյանին։
Ըստ տեղեկությունների, Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից հանելու հարցը իշխանության սեղանին էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն տեղի ունեցող բուռն քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ֆոնին այն ձգձգվել է, սակայն այդ մասին իշխանական շրջանակները, բնականաբար, չեն մոռացել։
Ներկայումս այս հարցը նորից դարձել է առաջնային, և կա հանձնարարական՝ գտնել այդ հարցի լուծման տարբերակները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



