Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից. ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկ
POLITICSԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիեթերյան իր միկրոբլոգում գրառումներ է կատարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»,- գրել է Տուսկը:
Նա հավելել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում՝ ցուցաբերելով քաղաքական կամք՝ դրա լիակատար վավերացման և իրականացման համար։

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



