Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Կկրճատվի կառուցապատողների շփումը պետական գերատեսչությունների հետ

SOCIETY

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային մեկ պատուհան), որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: 

Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը: Դրա ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:

 Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

Ներկայումս գործող ընթացակարգի համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՀԱ) հետ միասին իրավասու մարմինը (համայնքի ղեկավար) կառուցապատողին պետք է տրամադրի նաև մատակարար կազմակերպություններից ստացված ինժեներական ենթակառուցվածքին միանալու տեխնիկական պայմանները: 

Գործնականում նշվածը մեկ քայլով չի իրականացվում և ՃՀԱ-ն ստանալուց հետո կառուցապատողները ստիպված են լինում ինքնուրույն դիմել մատակարար կազմակերպություններ («Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներ)՝ տեխնիկական պայմանները հստակեցնելու, ինժեներական ենթակառուցվածքի արտաքին գծերի ուղեգծերը, ինչպես նաև յուրաքանչյուր ուղեգիծը այլ մատակարար կազմակեպությունների և իրավասու մարմնի հետ համաձայնեցնելու համար: 

Դրա հետ մեկտեղ 2016-2017 թվականներին գործարկվել է կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային e-permits համակարգը, որի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները պրակտիկորեն չեն օգտագործվում, քանի որ առցանց գործելու ընտրությունը թողնված է կառուցապատողի հայեցողությանը:

 Հաջորդ խնդիրը, որ բացահայտվել է բազմաթիվ քննարկումների և փաստացի իրավիճակի ուսումնասիրության արդյունքում, հետևյալն է՝ հաճախ շինարարության թույլտվություններ են տրամադրվում ոչ լրիվ կազմով ներկայացվող նախագծերի հիման վրա, մասնավորապես՝ նախագծային փաստաթղթերը մշակվում են առանց ինժեներական ենթակառուցվածքին միանալու արտաքին գծերի նախագծային բաժինների, թողնելով նշվածը հետագայի համար՝ որպես առանձին գործընթաց յուրաքանչյուր մատակարար կազմակերպության կողմից իրականացվելու պայմանով: 

Վերջինս, բացի այն, որ խախտում է գործող օրենսդրության պահանջները, առաջացնում է նաև բազմաթիվ խնդիրներ՝ կառուցված շենքի պահանջներին համապատասխան հզորություններ ապահովելու տեսանկյունից: Մեկ կառույցի համար տրամադրվող շինարարության թույլտվությունները մեկի փոխարեն դառնում են մի քանիսը: 

Ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջների համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով, որի կազմում ներգրավված յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ իրավասու մարմնին։ 

Ավարտական ակտ ձևակերպելու համար կառուցապատողը պետք է դիմի իրավասու մարմին՝ ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը: Ավարտական ակտը տրվում է կառուցապատողին, որն իր հերթին կամայական մոտեցում է ցուցաբերում կառուցված շինությունը պետական գրանցման ներկայացնելուն։

Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է գործառույթների զգալի մասը իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:

Այս նախագծով քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է այն ընթացակարգը, որով պետք է առաջնորդվեն կառուցապատողները, բացի դա, հիմնական շեշտադրումը կատարված է նրա վրա, որ թե՛ կառուցապատողները, թե՛ պետական տարբեր գերատեսչություններ պետք է սկսեն աշխատել էլեկտրոնային գործիքներով, օգտվեն տեղեկատվության էլեկտրոնային շտեմարաններից, դիմումները լրացնեն առցանց տարբերակով և այլն:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding