ՖԻՖԱ-ի փոխնախագահներ Խավիտը և Նապոուտը 90 օրով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից
SPORTՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը 90 օրով կասեցրել է երկու փոխնախագահներ, կազմակերպության գործադիր կոմիտեի անդամներ Ալֆրեդ Խավիտի (Հոնդուրաս) և Խուան Անխել Նապոուտի (Պարագվայ) ֆուտբոլային գործունեությունը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՖԻՖԱ լրատվական ծառայությունը:
Պաշտոնյաների հեռացման հիմք է ծառայել նախօրեին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության` ՖԻՖԱ-ի 16 պաշտոնյաների նկատմամբ մեղադրական եզրակացությունը: Դրանց թվում են նաև Խավիտը և Նապոուտը: Պաշտոնյաները ձերբակալվել են դեկտեմբերի 3-ին Ցյուրիխում, որտեղ անցկացվել է ՖԻՖԱ գործադիր կոմիտեի նիստը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



