Կասպից ծովում գտնվող ադրբեջանական նավթագազային պլատֆորմի վրա կրակ է բռնկվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական նավթագազային «Գյունեշլի» ծովային հանքավայրում կրակի բռնկում է տեղի ունեցել: Այս մասին նշվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տարածած հաղորդագրությունում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ն, ըստ հաղորդագրության, բռնկումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի ժամը 17:40-ին, տասներորդ ստացիոնար պլատֆորմի վրա, գազային գծի շարքից դուրս գալու արդյունքում:
Առաջին հերթին ձեռնարկվել են պլատֆորմի վրա գտնվող աշխատակիցների տարհանման միջոցներ: Վատ եղանակյին պայմանները խնդիրներ են ստեղծում փրկարարական նավերի մոտենալու համար: Այնուամենայնիվ, 4 նավեր իրականացնում են մարդկանց տարհանումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



