Yerevan, 21.July.2026,
00
:
00
BREAKING


Այսպես շարունակվելու դեպքում արտաքին աշխարհում կփոխվեն ընկալումները

ANALYSIS

Հայաստանում ներքաղաքական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Պետք է նկատի ունենալ, որ ներքաղաքական պայքարի թեժացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում այն հանգամանքը, որ համավարակի դեմ պայքարի և արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացման համատեքստում իշխանություններն ակնհայտ թերացումներ ունեն և, ընդհանրապես, հաջողացրել են ձախողել հնարավոր ու անհնար գրեթե ամեն ինչ։

Այս հանգամանքով պայմանավորված՝ ակտիվանում է իշխանությունների նկատմամբ քննադատությունը, իսկ որոշ ուժեր անգամ պահանջում են կառավարության հրաժարականը, քանի որ ներկայիս կազմով գործադիր իշխանությունը չի կարողանում արդյունավետ ճգնաժամային կառավարում իրականացնել։

Իսկ այս ամենին ի պատասխան՝ իշխանությունները փորձում են ընդդիմադիր քաղաքական ուժերին մեղադրել նախկինում կատարված չարաշահումների, թերացումների մեջ, ու հատկանշական է, որ իշխանությանը քննադատողները, որպես կանոն, կապվում են նախկին իշխանությունների հետ։

Քաղաքական ընդդիմության առկայությունը ժողովրդավարության հիմնական և էական առանձնահատկություններից մեկն է: Եվ յուրաքանչյուր ժողովրդավարական պետության քաղաքական դաշտում ընդդիմությունն ունի իր հաստատուն դերակատարությունը։

Հատկանշական է, որ կայացած ժողովրդավարական համակարգերում քաղաքական ընդդիմությունն ապահովում է քաղաքական տարբեր ուժերի և խմբերի հերթափոխը պետական իշխանության ղեկին, կադրային փոփոխություններն իշխանության կառուցվածքում, ինչպես նաև իրականացնում է վերահսկողություն իշխանության գործունեության նկատմամբ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության հետ միասին: 

Ընդդիմությանը վերաբերող առանձնահատկություններից մեկն էլ իշխանությանը քննադատելն ու տարբեր որոշումների կապակցությամբ իր անհամաձայնությունն արտահայտելն է։ Այդպիսով ընդդիմությունը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։

Իսկ քաղաքական իմաստով ցանկացած ընդդիմություն ձգտում է հասնել իշխանության և որոշ չափով հակակշռում իշխանությանը։ Սակայն ավտորիտար կամ բռնապետական երկրներում, որտեղ ժողովրդավարությունը չի գործում, ընդդիմությունն անընդհատ ճնշումների տակ է գտնվում, սահմանափակված է ընդդիմության գործունեության դաշտը կամ այն ձևական բնույթ է կրում։

Ներկայումս հայաստանյան ներքաղաքական դաշտը կայացած չէ, իսկ դրա համար հիմքեր են ստեղծում ներկայիս թշնամանքի մթնոլորտը և քաղաքական անտագոնիզմը։ 

Եվ չենք կարող պատահական համարել, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից 2019 թվականին վերաբերող զեկույցում նշվում է, որ Հայաստանը գտնվում է «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների» շարքում: Եվ արձանագրվում է, որ իշխող ուժի առաջնահերթությունն է մնում պետական բոլոր ճյուղերում հիմնավորվելը:

 

Ուստի այս տրամաբանության մեջ է տեղավորվում այն, որ իշխանությունները ակտիվորեն ճնշում են գործադրում ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Իշխանությունների կողմից առաջ է մղվում այն տեսակետը, թե իրենք պետք է որոշեն, թե որ ուժը կարող է լինել ընդդիմություն, որ ուժը՝ ոչ։ 

Այլ կերպ ասած՝ նրանք նպատակ ունեն իրենց քիմքին ոչ հաճելի ընդդիմադիր ուժերին ճնշումների միջոցով դուրս մղել քաղաքական դաշտից։ Ստացվում է, որ իշխանությունը ոչ միայն փորձում է իր տոտալ վերահսկողության տակ պահել իշխանության բոլոր ճյուղերը, այդ թվում՝ դատական իշխանությունը, այլև ընդդիմադիր դաշտը՝ պայմաններ ստեղծելով խամաճիկային ընդդիմադիր կուսակցությունների ի հայտ գալու համար։

Սա բազմաշերտ խնդիր է, ու ըստ փորձագետների մի զգալի մասի, առաջնային պատճառներից մեկն այն է, որ հողը փախչում է իշխանության ոտքի տակից: 

Եթե երկու տարի առաջ նրանք (իսկ ավելի կոնկրետ՝ մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը) բարձր ռեյտինգ ունեին հանրության շրջանում, ապա ժամանակի ընթացքում այդ վարկանիշը շարունակում է նվազել:

 

Եվ քանի որ իշխանություններին ներկայիս պայմաններում հուզում է իրենց վարկանիշի անկումը և հանրային դժգոհությունների գեներացումը, ապա նրանք դժգոհությունների տարածումը փորձում են կանխել ոչ թե իրենց աշխատանքում սրբագրումներ իրականացնելով, այլ ընդդիմադիր կուսակցություններին քրեական գործերով և այլ տարբերակներով ճնշելու ճանապարհով։

Բայց քրեական հետապնդումները ընդդիմության նկատմամբ լուրջ արձագանք գտան ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում։ 

Ամենատարբեր հայտարարություններ հնչեցին, ու, ամենայն հավանականությամբ, դեռ կհնչեն: Իսկ այս հայտարարությունները լուրջ խնդիր են դառնալու մեր իշխանությունների համար, քանի որ վերջիններս առանց այդ էլ արտաքին լեգիտիմության խնդիր ունեն, նրանց դրսում այնքան էլ լուրջ չեն ընկալում։ 

Եվ սրանից հետո կարելի է պատկերացնել, թե ինչ վերաբերմունքի կարժանանան ՀՀ իշխանությունները, եթե նույն կերպ շարունակեն ճնշել ընդդիմությանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''