«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք
POLITICSԲարգավաճ Հայաստան Կուսակցություն-ը գրում է
Հարգելի՜ հայրենակիցներ,
այսօր ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը ՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



