Մեծ թվով ոստիկաններ դատարանի բակում՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից առաջ
SOCIETYԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ քիչ անց ընթանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը՝ մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացել։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը դատարանից։
Նշենք, որ այսօր երկրորդ նախագահը մուտք կգործի դատարան՝ կենտրոնական մուտքից։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։
Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



