Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Գիրք կարդացող հասարակությունը չի կարող օր օրի ավելի լավը չդառնալ»

INTERVIEW

«Բռնիր ձեռքս, ես վախենում եմ» և «Խավարից այն կողմ» գրքերի հեղինակ Արմեն Նիազյանը, խոսելով իր ստեղծագործությունների հիմնական ասելիքի մասին, նշում է՝ ընթերցողներից յուրաքանչյուրը դրանցից վերցնում է իրեն հարազատ պատառը: «Հնարավոր է նաև, որ գիրքը գրվել է լրիվ այլ թեմատիկայով կամ այլ նշանակությամբ, բայց ընթերցողն իր համար վերցնում է մեկ տող, մեկ նշանակություն, մեկ պարբերություն, և այն խոսում է ընթերցողի հետ: Գրքերիս հետ կապված միակ նպատակը հետևյալն է՝ որ դրանք փոփոխություն բերեն: Գուցե դա լինի մարդու արժեհամակարգում, մեկը հույսի կարիք ունենա, հույս վերցնի, մեկը լույսի կարիք ունենա, լույսի ճառագայթներ կկորզի պարբերություններից: Երկու գիրքն էլ, ըստ էության, այդ նպատակն են ունեցել՝ բերել փոփոխություն ընթերցողի կյանքում: 

«Բռնիր ձեռքս, ես վախենում եմ» գրքի առանցքային մեխը, կարմիր թելը, որն անցնում է բոլոր պատմվածքներով, մարդկային անտարբերությունն է: Շատ կուզենայի, որ ընթերցողը կարդալիս մոտեցում, վերաբերմունք փոխեր, որը 21-րդ դարում մի քիչ բարդ է, հատկապես անտարբերության հարցում, որովհետև այն օր օրի ավելի է խորանում մեր մեջ: Բայց հիմնական ասելիքը տարբեր թեմաներով, տարբեր գեղարվեստական պատումների, պատմվածքների միջոցով դա էր: 

«Խավարից այն կողմ» գրքի դեպքում նպատակս եղել է հույսի կարիք ունեցող մարդկանց հույս տալը, ցանկությունս այն էր, որ ընթերցողը կարդալով տեսնի իր կյանքի իրավիճակը, իր անցնելիք ուղին և, եթե կարիք ունի հույսի, քաջալերանքի, ստանա այն, ի վերջո, եթե անգամ մարդն անցնում է խավարի միջով, այն ինչոր մի տեղ ավարտվելու է: Ի դեպ, «Խավարից այն կողմ» գիրքը տպագրվել է այս բարդ, համաճարակային ժամանակաշրջանում, բայց ստեղծվել է ավելի վաղ, ուղղակի գրքի տպագրության տեխնիկական աշխատանքները համընկան այս ընթացքի հետ: 

Համաճարակը, այս դժվարին ընթացքը, որն անցնում ենք թե՛ մենք, թե՛ ամբողջ աշխարհը գրքի վրա ազդեցություն չի ունեցել, քանի որ այն վաղուց պատրաստ էր, թեև եղել են մարդիկ, որոնք կարդացել են գիրքը և ասել՝ զգացվում է, որ այս ժամանակների մեջ է այն գրվել: Ի վերջո, կան խնդիրներ, որոնք վերջին տարիներին շատ արդիական են եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենը: 

Նշում է՝ արդյոք ցանկացած մեկը գրող է, թե ոչ, կամ իր գրած գիրքն արժեք է, թե ոչ, կորոշի ժամանակը և ընթերցողը: «Այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հնարավոր է ամեն ինչ վաճառել, եթե այն ունենա լավ գովազդ, բայց միայն ընթերցողը կորոշի՝ արդյոք արժե, որ այս կամ այն գիրքը մնա գրադարանում հետագա սերունդների համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր գիրք իր մեջ սովորելու ինչ-որ բան ունի: 

«Չեմ պատկերացնում, որ ինչ-որ գիրք կարդամ, վերջացնեմ, մի կողմ դնեմ ու անցնեմ հաջորդ գրքի ընթերցմանը: Ըստ իս, ցանկացած գիրք մարդու վրա մեծ կամ փոքր, երևացող կամ չերևացող ինչ-որ մի ազդեցություն պետք է ունենա: Եթե խոսենք «Բռնիր ձեռքս, ես վախենում եմ» գրքի մասին, ապա այն վեր է հանում տարբեր խնդիրներ, ինձ անհանգստացնող երևույթներ, որոնք բոլորս գիտենք, որոնք նոր չեն ընթերցողի համար: 

Գրքում շոշափվում են մանկատան, ծերանոցի, խմիչքի, հղիության արհեստական ընդհատման, խաղամոլության և այլ թեմաներ: Դրանք նորություն չեն, բայց ինչն էր ինձ համար հետաքրքիր, որ այս ամենի մասին խոսելու կարիք կար: 

Միգուցե գեղարվեստական ոճն էր, միգուցե կարճ պատմվածքներն էին, չեմ կարող ասել, թե ինչն է նպաստել դրան, բայց փաստն այն է, որ «Բռնիր ձեռքս, ես վախենում եմ» գիրքը 3 տարվա մեջ տպագրվել է 4 անգամ և բավականին մեծ տպաքանակով: 

Սա ևս վկայում է, որ այս թեմաների մասին խոսելու պահանջ կա: Ինձ համար շատ ավելի կարևոր է այն, որ գիրքն, իրոք, փոփոխություններ է բերել: Օրինակ՝ այնտեղ բառացի չեմ նշել, որ եթե ձեր ծնողին տանում եք ծերանոց, դա վատ է: Պատմվածքներից մեկում խոսում եմ մի պապիկի մասին, որը ծերանոցում մահանում է՝ այդպես էլ չհասցնելով հաշտվել իր տղայի հետ: Գրքի հրատարակումից մի քանի ամիս հետո Ռուսաստանից մեկն ինձ գրում է և ասում՝ կարդալով այդ պատմվածքը՝ իր հորը ծերանոցից տուն է տարել: Սա ինձ համար հաղթանակ էր»,-ընդգծում է հեղինակը:

 

Արմենն ասում է՝ ունի գործեր, որոնց հիմքում իրական պատմություններ են: «Մի դեպքում՝ ցանկացել եմ գեղարվեստական ոճի միջոցով ներկայացնել ինչ-որ խնդիր, մյուս դեպքում՝ պատմություններ են, որոնք ունեն իրական հիմքեր: Ունեմ «Անտեր Գագասը» վերնագրով մի պատմվածք, որտեղ խոսքն անօթևան մարդու մասին է, որը գիշերը սառչում է շենքի բակում և մահանում է: Ի՞նչն է դրա համար հիմք ծառայել: Երբ երեխա էի, մեր շենքի բակում ապրում էր Գագաս անունով անօթևան, որը ձմռանը ցրտից սառել էր և մահացել: Այդ պատմվածքն ամբողջությամբ իրական է, և անգամ հերոսի անունն եմ նույնը թողել, քանի որ իմ մանկական, նոր ձևավորվող հոգեբանության, ներաշխարհի վրա այդ դեպքը մեծ ազդեցություն էր թողել, երբ իմացա, որ մարդը ցրտից մահացել է»,-ասում է երիտասարդ ստեղծագործողը:

Նրա համար ուրախալի է այն, որ այսօր ընթերցողներն ավելի շատ են, գիրք գնողները՝ նույնպես: «Երբ իմ գրքի առաջին խմբաքանակը գրախանութում վաճառվեց, որոշել էի՝ ինչ գումար, որ ինձ տա խանութը, այդ գումարով պետք է նույն գրախանութից գրքեր գնեմ: Ի՞նչն էր ինձ համար ուրախալի և զարմանալի, որ գիրք գնելու համար գրախանութում հերթ կանգնեցի: 

Եվ դա ո՛չ գիրք նվիրելու, ո՛չ էլ ինչ-որ հատուկ օր էր, այլ սովորական օր: Ուրախալի է նաև այն միտումը, որ երբ տասնամյակներով մարդիկ իրար տուն գնալիս սուրճ և կոնֆետ էին տանում, ապա այսօր այդ մշակույթը փոխվել է, և շատերն իրար գիրք են նվիրում: 

Սա արդեն իսկ նշանակում է, որ հասարակության մեջ ինչ-որ բան փոփոխվում է, որովհետև չի կարող գիրք կարդացող հասարակությունն օր օրի ավելի լավը չդառնալ»,-նշում է Արմենը: 

Իհարկե, չէինք կարող չանդրադառնալ նաև խնդիրներին: «Խնդիրները բոլորիս էլ պարզ են՝ սկսած գիրքը տպագրելու նյութական միջոցներից: Որպես երիտասարդ գրող, ստեղծագործող՝ չգիտեմ որևէ տարբերակ, որ պետությունը քեզ համար գիրք տպագրի, մի քանի տարբերակ գիտեմ, բայց դրանք գրեթե անհասանելի են: Չգիտեմ՝ առկա խնդիրները լուծելի են, թե ոչ: 

Շատերը բողոքում են գրքի գնից: Ասում են՝ գրքերը թանկ են վաճառվում: Եթե ցանկացած մեկը գա, և միասին նստենք ու սովորական գումարումհանում անենք, նա կտեսնի, որ ամեն գրքից գրողը կաշխատի մի քանի հարյուր դրամ: Կցանկանամ, որ գիրքս վաճառվի ոչ թե 3000, այլ 1500 դրամով, բայց ամբողջ համակարգը՝ տպագրությունից սկսած մինչև գրախանութի միջոցով գիրքն ընթերցողին հասցնելը, բարդ է: 

Մեկ ուրիշ խնդիր էլ կա, որն ավելի արդիական է ինձ համար, քան նյութական դժվարությունները, էլեկտրոնային տարբերակով գրքերի տարածումն է, երբ սկսում են գրքերը սկանավորել կամ նկարել ու տարածել, ինչը չնայած օրենքով պատժելի է, բայց շատ մեծ թափով տարածվում է: 

Իմ գիրքը հանդիպել եմ տարբեր կայքէջերում, երբ դրա PDF տարբերակը վաճառում են: Պետք է այս խնդիրը բարձրաձայնել և հասարակությանը ևս մեկ անգամ ասել, որ այդ տարբերակով գիրքը տարածելը ճիշտ չէ»,-եզրափակում է Արմեն Նիազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California