Yerevan, 01.June.2026,
00
:
00
BREAKING


Իշ­խա­նու­թյուն­նե­րը թշնա­մանքն ու ատե­լու­թյու­նը խո­րաց­նում են. ի՞նչ սպա­սել ապա­գա­յում

ANALYSIS

Հայաստանում ատելությունը և թշնամանքը ահռելի չափերի են հասել։ Ճիշտ է՝ իշխանափոխություն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվեց «թավշյա, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն», այնուամենայնիվ, այդ կարգախոսների ներքո ատելության բուռն քարոզ է տարվում։

Իշխանությունները իրենց պաշտոնավարման ընթացքում բարիկադներ կառուցեցին հասարակության ներսում՝ հանրությանը և քաղաքական ուժերին բաժանելով յուրայինների և ոչ յուրայինների, սևերի և սպիտակների։ Արդյունքում թշնամանքը դարձավ ներքաղաքական գործընթացների հիմնական շարժիչ ուժը։

Սակայն ուշագրավ է, որ իշխող ուժն ամեն կերպ փորձում է հասարակության աչքում այնպես դիրքավորվել, որ ոչ թե իրենք են ատելության մթնոլորտի ճարտարապետներն ու գեներացնողները, այլ ընդդիմադիր ուժերը, որոնք առանց լուրջ հիմքերի ցանկանում են հարվածներ հասցնել իշխանությանը։

Միևնույն ժամանակ իշխանական շրջանակների կողմից ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով ամենավերջին հայհոյանքներն են տարածվում ընդդիմադիրների հասցեին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում իրենց ոչ հաճո քաղաքական ուժերի հասցեին ատելություն պարունակող որակումներ տալ։

Սակայն ուշադրություն դարձնենք, որ իշխանության ներկայացուցիչների ատելության քարոզը շարունակվում է լուռ խրախուսանքի արժանանալ երկրի ղեկավարի՝ վարչապետի կողմից, իսկ ընդդիմադիր շրջանակների կողմից հնչող հայտարարությունները համարվում են բացահայտ թշնամանք իշխանության նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե ՀՀ-ում ատելության խոսք կա միայն այն մարդկանց մոտ, ովքեր ատում են հեղափոխությունը։ 

Իրականությունը, սակայն, բացարձակ հակառակն է:

Եվ եթե վարչապետը, ինչպես ինքն էր հայտարարում իր ասուլիսներից մեկի ընթացքում, թե քննադատում է ինքն իրեն ավելի շուտ, քան դա կհասցնեն անել մյուսները, ապա անաչառ գտնվելու դեպքում նախևառաջ պետք է դատապարտի իր թիմակիցների ատելության խոսքը, և միայն դրանից հետո խոսի ընդդիմադիրների անընդունելի պահվածքի կամ գործելակերպի մասին։ 

Դեռ ավելին, անհրաժեշտ է, որ բացահայտ ատելություն հրահրելու գործելակերպին համապատասխան իրավական գնահատական տրվեր, որպեսզի այն չվերածվի առճակատման և, ինչու չէ, նաև բախման կամ ծեծկռտուքի։

Բնականաբար, եթե իշխանությունները փորձում են իրենց կողմնակիցների միջոցով ատելության տարածումը և բռնության կոչերը դարձնել ընդունված գործելակերպ, ապա պետք է նկատի ունենան, որ իրենք ևս նմանատիպ գործելակերպի են հանդիպելու։ Ինչպես ասում են՝ քամի ցանողը փոթորիկ կհնձի։ 

Եվ եթե ատելության յուրաքանչյուր քարոզ և բռնության կոչ իրավական և քաղաքական համապատասխան գնահատական չստանա, ապա առաջիկայում առավել վատ երևույթների կարող ենք ականատես լինել։

Բայց իրենց գործելաոճից հրաժարվելու ցանկություն իշխանությունները չեն ցուցաբերում: Ավելին, ատելության ու թշնամանքի սերմանմանը զուգահեռ գործի են դնում «սլիվների», «կոմպրոմատների» ու ընդդիմախոսների հանդեպ իրավական գործիքակազմ կիրառելու միջոցները:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program