«Դվին» հյուրանոցի մասշտաբային նախագիծը կասեցվեց․ 1000 աշխատակից կմնա անգործ
SOCIETY«Դվին» հյուրանոցի մասշտաբային նախագծի իրականացումը կասեցվեց։ Պետությունն այդպես էլ չհովանավորեց հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքները։ Արդյունքում՝ անգործության մատնվեց 1000 և ավելի աշխատող, մեկ ընտանիքից աշխատող մի քանի անձ գործազուրկ դարձավ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նախագծի իրագործման համար պատրաստակամություն հայտնած ներդրողները, արտակարգ իրավիճակով պայմանավորված հրաժարվում էին ֆինանսավորումից, որի հետևանքով հյուրանոցի շինաշխատանքները ստիպված դադարեցվել էին: Թեև ծրագիրը ներդրումային է, բայց հյուրանոցային համալիրի ղեկավարությունը պատրաստ էր իր միջոցները ներդնել մասշտաբային նախագիծը իրագործելու համար, սակայն հարկավոր էր նաև պետության աջակցությունը, որն այդպես էլ չստացան։ Փաստորեն, նախորդ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը նոր իշխանության օրոք տապալվեց։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



