ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատուն. ՌԴ հասցեին ամերիկյան ԶԼՄ-ների մեղադրանքները հանգեցրել են դիվանագետների նկատմամբ սպառնալիքների
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հասցեին ամերիկյան ԶԼՄ-ների անհիմն եւ անանուն մեղադրանքները հանգեցրել են Վաշինգտոնում ռուս դիվանագետների նկատմամբ սպառնալիքների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը:
«Մոսկվայի հասցեին ամերիկյան ԶԼՄ-ների (մասնավորապես, The New York Times-ի) անհիմն եւ անանուն մեղադրանքները հանգեցրել են Վաշինգտոնում եւ Լոնդոնում ռուս դիվանագետների նկատմամբ սպառնալիքների: ԶԼՄ-ները կեղծ պատմություններ են հորինում առանց հիմքերի»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, որը տեղադրվել է Twitter-ում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ռուսական ինչ-որ հետախուզական ստորաբաժանում «Թալիբան» շարժման գրոհայիններին կոչ է արել հարձակում գործել ամերիկացի զինծառայողների վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



