Հունաստանն զգուշացրել է Թուրքիային
INTERNATIONAL NEWSՀունաստանի պաշտպանության նախարարի տեղակալն անուղղակի զգուշացնելով Թուրքիային, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած սցենարի:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Ալքիվիադիս Ստեֆանիսն ընդգծել է, որ Թուրքայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնում է և միևնույն ժամանակ այդ երկիրը խոսում է բանակցության մասին:
Հունաստանի ռազմական պաշտոնյան նշել է.«Մենք պատրաստ ենք մեր հայրենիքում բանակցել, նաև պատրաստ ենք պաշտպանել մեզ և մեր երկրի շահերը»:
Անկարայի և Աթենքի միջև հարաբերությունները լարվել են Միջերկրական ծովում նավթի և գազի շահագործման իրավունքի և Էգեյան ծովում տարածքային վեճերի պատճառով:
1970-ականների կեսերից սկսած, Թուրքիան ու Հունաստանը երեք անգամ կանգնել են պատերազմի շեմին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



