Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Ռազմավարական ձախողում. որոշումների մի մասը կա՛մ սխալ էր, կա՛մ ուշացած, սխալ էր գնահատվել նաև վտանգը»

INTERVIEW

Հայաստանում կորոնավիրուսի արձանագրված դեպքերի հիման վրա այլ երկրների հետ արված համեմատությունները բավականին հարաբերական են: Մենք դեպքերն արձանագրում ենք այնքանով, որքանով հետազոտում ենք, իսկ մենք ակնհայտ ավելի քիչ ենք հետազոտում, քան այն երկրները, որոնց հետ փորձում ենք համեմատվել: Այս կարծիքին է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«Եթե մենք թեստերի քանակը շատացնենք, միանշանակ մեր դեպքերի թիվը բավականին կտրուկ աճելու է: Եվ այս տեսանկյունից իրավիճակը միայն դեպքերի թվով գնահատելն այդքան էլ ճիշտ չէ: 

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ մեզ մոտ իրավիճակը նույնիսկ ավելի մտահոգիչ է, քան վկայում են արձանագրված դեպքերը. մարդկանցից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում առ այն, որ տանը նստած` չեն կարողանում հետազոտվել, դիմել բուժօգնության, հերթեր են գոյանում և այլն: 

Եվ որպեսզի ռեալ պատկերացնենք, թե համաճարակը մեզ մոտ ինչ փուլում է, պետք է իրականում գոնե 3 անգամ ավելի թեստ կատարել, բացի այդ, ռեալ ինֆորմացիա ստանալ ջերմող, թուլություն, ինչպես նաև թոքաբորբ և այլ նախանշաններ ունեցող անձանց քանակի մասին: 

Միայն այդ դեպքում կկարողանանք ասել, թե մեզ մոտ համաճարակն ինչ փուլում է: Համենայն դեպս, մենք պետք է հստակ արձանագրենք, որ այն չի դանդաղում. մինչև հիմա միայն աճի միտում կա՝ դանդաղելու միտում չեմ տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց համաճարակաբանը՝ շեշտելով, որ դեռ տեսանելի չէ, թե հետագայում ինչ պատկեր կունենանք:

Անդրադառնալով համաճարակի դեմ պայքարի քաղաքականությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Մինչև հիմա ես դեռ չեմ հասկանում, թե ռազմավարությունն ինչպիսին է: 

Հետ նայելով՝ ընդհանուր կարելի է այսպիսի գնահատական տալ. որոշումների մի մասը կա՛մ սխալ էր, կա՛մ ուշացած: Ճիշտ որոշումներ էլ կային, բայց դրանք ևս ուշացած էին: Մասնավորապես այն առումով, որ, առհասարակ, հակահամաճարակային միջոցառումները կանխարգելող բնույթ պետք է ունենան: 

Իսկ մենք տեսել ենք, որ ինչ-որ երևույթ է զարգացել, և հետո առողջապահության նախարարությունը պարզապես արձագանքել է դրան: Կանխատեսումն ընդհանրապես հիմնված է գիտելիքների, փորձի, վերլուծությունների, ինչպես նաև քննարկումների վրա, բայց այդ կանխատեսում ասվածը ես չեմ տեսել ու հիմա էլ չեմ տեսնում: 

Հիմա եթե անգամ փոփոխություններ էլ լինում են, լինում են քննադատությունների ու ճնշումների հիման վրա»:

Այս համատեքստում Է. Հովհաննիսյանը բերեց մահճակալային ֆոնդի շուրջ մինչ այս առկա արձագանքները, համաձայն որոնց՝ թեպետ տարբեր բուժհաստատություններ պատրաստ էին վարակի դեմ պայքարին, բայց չէին ընդգրկվում այդ գործընթացի մեջ:

«Միայն այդ արձագանքներից հետո միանգամից մեկ օրվա մեջ հրաման տրվեց, որը նախապես պատրաստված որոշում չէր: Ընդհանուր առմամբ, ես այս ամբողջ պայքարը որպես ռազմավարական ձախողում եմ տեսնում. սխալ էր գնահատվել վտանգը, սխալ էին գնահատվել նաև վիրուսի առանձնահատկությունները: 

Հաջորդ մեծ խնդիրը կանխարգելումն է: Կանխարգելման հիմնասյուներից մեկը ժողովրդի հետ հաղորդակցումն է, որը սխալ հիմքերի վրա է դրված: 

Փորձում են վախի մթնոլորտով մարդկանց ստիպել, որ զգուշանան: Ու այս մեթոդն ակնհայտ է հատկապես մայիսի սկզբից, երբ գիտակցեցին, որ համաճարակը դուրս է գալիս իրենց վերահսկողությունից: Հենց այդ շրջանից գործի դրվեց տագնապն ավելացնող հռետորաբանությունը: 

«Մահճակալների թվը քիչ է, չի բավականացնելու», «վերակենդանացման բաժանմունքում ընդամենը 10 տեղ ունենք», «մարդիկ մահանալու են», և այսպես շարունակ»,-ընդգծեց բժիշկը՝ շեշտելով, որ նպատակը ստիպելն էր, որ մարդիկ մահից վախենան, բայց այս ամենն այլ էֆեկտ ունեցավ:

«Այս ամենի հետևանքով հոգեբանական արգելք է առաջացել: Մարդիկ չեն ուզում մտածել այս հիվանդության մասին, չեն ուզում պաշտպանվել, անկախ ամեն ինչից գերադասում են ավելի հանգիստ ապրել այս պահին, որովհետև վարակն իրենց համար անխուսափելի է դարձել: Սա, իհարկե, թերացումների հետևանք է: 

Չի աշխատել մի մեծ մասնագիտական խումբ, որը խորհուրդ կտար ժողովրդի հետ հաղորդակցման ճիշտ ռազմավարություն ընտրել, որն իր հերթին նաև վստահություն կներշնչեր: Հիմա, ցավոք, ի՞նչ է կատարվում: 

Ամենաճիշտ բանն էլ ասես, միևնույն է, մարդկանց մեջ վստահություն չկա: Այս պարագայում արդեն դժվար է ասել, թե ինչպես կարելի է ճիշտ մեսիջներ հասցնել: Իրականում հաղորդակցման ռազմավարության առումով ես մեծ խնդիր եմ տեսնում: Ամբողջ շեշտը դրվել է դրսում դիմակ կրելու վրա, երբ դրսում մարդը պրակտիկորեն վարակման վտանգի տակ չէ: 

Այնուհանդերձ, ինչ-ինչ պատճառներով ուժերի ու ռեսուրսների 90 տոկոսը կենտրոնացված է մարդկանց՝ դրսում դիմակ հագնել ստիպելու վրա, ինչն անհասկանալի է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Խոսելով նաև «գիտակցված լոքդաունի» կոչի, ինչպես նաև պաշտոնյաների կոչերը ոչ միանշանակ ընդունելու խնդրի մասին՝ նա հավելեց.«Ժողովրդի ռեսուրսը սպառվեց մարտ-ապրիլ ամիսներին, երբ, ի դեպ, մարդիկ բավականին պարտաճանաչ հետևում էին ընդունված որոշումներին ու կատարում դրանք: Այլ հարց է, որ այդ որոշումները ոչ լիարժեք էին: 

Ընդհանրապես, լոքդաուն ասվածը խորը սահմանափակում է ենթադրում: Երբ ասվում է՝ գնալ գիտակցաբար լոքդաունի, սա նաև նշանակում է, որ տնտեսությունը ոչ մի բան չի անում, մարդիկ իրենք իրենց պետք է սահմանափակեն, չաշխատեն, չշփվեն և այլն: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: 

Եթե մենք հիմա երկու շաբաթով մեր ամբողջ բնակչությանը մտցնենք խոր կարանտինի մեջ, տեսականորեն, այո, մենք համաճարակի ողնաշարը կկոտրենք, բայց երկու հարց է առաջանում. առաջին՝ արդյոք դա հնարավո՞ր է ֆինանսապես, երկրորդ՝ ժողովուրդը պատրա՞ստ է դրան, որովհետև ժողովուրդը սպառել է նաև հավատալու ռեսուրսը: Իսկ այդպիսի նեղություն մարդն իրեն կարող է պատճառել այն ժամանակ, երբ հավատում է ինչ-որ բանի: Հարցն առաջին հերթին խոսքին հավատալու մասին է:

 Օրինակ՝ հիմա կարող ենք հարցում անել հասկանալու՝ Արսեն Թորոսյանի խոսքին մարդկանց քանի՞ տոկոսն է հավատում, քանի՞ տոկոս վստահություն ունի այդ մարդը, որը շաբաթը մեկ կարծիք է փոխում: Մեծ խնդիր է սա. առհասարակ, իրականում պաշտոնյայի խոսքն այնքան է արժեքազրկվել»: 

Նշենք, որ առողջապահության նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։

 Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ նշված ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորություն՝ ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

 

Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Է. Հովհաննիսյանը շեշտեց, որ այս առումով միայն մի շարժառիթ է տեսնում. «Եթե այդ օրենսդրական փոփոխության առաջարկությունն այլ անձ նախաձեռներ, դեռ կմտածեի, որ հիմքում ինչ-որ էական օգուտ կա: 

Բայց ես հիմա այլ նպատակ եմ տեսնում. ասել՝ «ես ունեի ինչ-որ մտքեր, որոնք չկարողացա իրականացնել, որովհետև որոշ ղեկավարներ ինձ խանգարեցին, հիմա օրենքը կունենամ, իրենց կփոխեմ, ու ամեն ինչ լավ կլինի»: 

Այս առումով հիշենք, որ մինչ այս կանխարգելման ձախողման համար մեղավոր նշանակվեց ժողովուրդը: Ինչևէ, վերոնշյալի առումով ես ուզում եմ շեշտել, որ չկա այնպիսի գլխավոր բժիշկ կամ բուժհաստատության տնօրեն, որը պատրաստակամ չէ պայքարելու կորոնավիրուսի համաճարակի դեմ: 

Հետևաբար, մարդկանց փոխելու ցանկության մեջ ես ավելի շատ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական հոսքերը վերահսկելու շարժառիթ եմ տեսնում: 

Միևնույն ժամանակ նշեմ, որ նա չունի այն մարդկային ռեսուրսը, որ ավելի լավ մասնագետներ նշանակի, իր թիմում նման պրոֆեսիոնալներ չկան, որոնք կարող են հզորացնել որևէ բժշկական կենտրոն: Սա շատ վտանգավոր ու վնասակար գործիք կարող է լինել իր ձեռքում»:

Ամփոփելով ու ընդգծելով համաճարակը հաղթահարելու իր տարբերակը՝ Է. Հովհաննիսյանն ընդգծեց, որ հիմա էլ ուշ չէ ստեղծել մեծ մասնագիտական խումբ, որը կստանձնի ռազմավարությունների մշակման պատասխանատվությունը: Նա շեշտեց, որ մեր ամբողջ բժշկագիտական պոտենցիալը պետք է ընդգրկել որոշումներ կայացնելու մեջ և հենց իրենց մատնանշած ուղով առաջ գնալ:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California