«Մնացին այն ընկերներս, որոնք ցանկացան մնալ». Հասմիկ Կարապետյանը` ընկերների և մաղված շրջապատի մասին
LIFEՆա այնքան անկեղծ է, որ թվում է` այլևս չկա այնպիսի բան, որը նրա մասին հայտնի չէ, բայց նշում է, որ անկեղծ լինելով հանդերձ շատ պատմությունների մասին չի խոսել:
Tert.am Life—ը Հասմիկ Կարապետյանի հետ անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի դառնալու անկատար երազանքի, բուռն ստեղծագործական տարիների, շոու բիզնեսի ներկայիս վիճակի և իրեն ցավեցրած ընկերների մասին:
-Հասմիկ, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Փոքր տարիքում այլ մասնագիտության մասին մտածե՞լ եք:
-Շատ հետաքրքիր, վառ գույներով լի մանկություն եմ ունեցել, տեսակով միշտ տարբերվել եմ ուրիշ երեխաներից: Երգի հանդեպ իմ սերը դեռ մանկապարտեզային տարիքից էր զգալի: Հանդեսների ժամանակ դաստիարակներն ինձ միշտ երգեր էին տալիս։ Նույնը շարունակվեց դպրոցում: Ավարտական միջոցառումների ժամանակ երգի հետ կապված ամեն ինչ ես էի կազմակերպել: Բայց կար մեկ այլ մասնագիտություն, որի մասին ես երազում էի: Ինձ թվում էր, որ պետք է կինոդերասանուհի դառնամ:
-Ինչու՞ Ձեր այդ երազանքն իրականություն չդարձրիք:
-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ կամ ինչ-որ բանի պատճառով չի ստացվել նկարահանվել: Մեր երկրում, ցավոք, ֆիլմարտադրությունը, սերիալարտադրությունն այն մակարդակի չէ, որ ցանկություն ունենամ փորձել ինձ` գոնե պարզելու` կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Գուցե ինձ ազգի դավաճան համարեն, բայց պետք է ասեմ, որ թուրքական սերիալները որակային առումով ավելի լավն են: Չեմ կարող ասել, որ կատարյալ են, բայց իրենց դերասանների ընտրությունը, գեղեցիկ արժեքներ քարոզելը տարբերվում է: Նրանք կարողանում են իրենց այնպես ներկայացնել, որ չճանաչողը մտածի`ժամանակի հետ քայլող ազգ են: «Հիանալի դար» կոչվող սերիալը դիտել եմ ու զարմացել, թե ինչպիսի պատմություն են ներկայացնում նրանք, ինչքան լավ են խաղում դերասանները: Ռուսական սերիալներն էլ են շատ լավը: Դիտում ես, սիրահարվում հերոսներին, ցավում ու ուրախանում նրանց հետ: Շատ կցանկանայի, որ մեր մռայլ սերիալներն էլ մի օր ավելի լավը լինեն:
-Նմանատիպ սերիալներում կնկարահանվեի՞ք:
-Եթե այդ բարությունը, ռոմանտիզմը, սերը լիներ նաև մեզ մոտ, ես էլ կնկարահանվեի: Հիմա դիտում եմ հայկական սերիալները ու չեմ հավատում դերասանների խաղին, սիրուն: Տպավորություն եմ ստանում, որ դերասաններն ուղղակի անգիր խոսքեր են ասում:
-Հասմիկ, այսօրվա շոու բիզնեսին հետևու՞մ եք:
Շարունակությունը՝ այստեղ