Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ
SOCIETYՍ.թ. հուլիսի 2-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
«Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ:
Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



