«Ես պետք է ինձ շրջապատեմ երջանկությամբ». Նարինե Պետրոսյան
LIFEՀամավարակի սկզբնական շրջանում Նարինե Պետրոսյանը տագնապի զգացում է ունեցել, բայց ժամանակի ընթացքում կարողացել է իրավիճակին այլ տեսանկյունից նայել: Հիմա արդեն Դրամատիկական թատրոնի դերասանուհին ընտանիքի հետ աշխատում է հանգստյան օրերն անցկացնել հնարավորինս մոտ բնությանը՝ իհարկե, պահպանելով հակահամաճարակային կանոնները:
«Ինչքան փորձում ենք հեռանալ բնությունից՝ տեխնիկական վերջին ճիչով, ապրելակերպով, իրար հանդեպ սառելով, այնքան բնությունը մեզ մեծ ապտակ է տալիս: Սթափեցնում, արթնացնում է: Սա լավ շրջան է սթափվելու համար, հասկանալու, որ սխալ ուղիով ենք գնում: Պետք է վերաիմաստավորել մեր կյանքը, ընտանիքի անդամների, հարազատների հետ հարաբերությունները, առաջնայինն ու երկրորդականը տարանջատել: Հասկանալ, թե կյանքում ինչ է քեզ հարկավոր: Իսկապես, շատ քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար: Այնքան ենք մեր կյանքը լցրել աղբով, անկարեւոր եւ արհեստական բաներով, որ կառչելով դրանցից` շատ կարեւոր բաներ մոռանում ենք: Որոշեցինք մեկնել Լոռի՝ Օձուն: Հրաշալի վայր: Ինչքան կարիք կա բնությանը մոտ լինել»,- BRAVO.am-ին ասել է Նարինեն: