«Կյանքումս լուրջ փոփոխությունների շրջան է». Գաբի Գալոյան
LIFEԳաբի Գալոյանը նոր սանրվածք ունի. երգչուհին հրաժարվել է երկար վարսերից, ինչը պայմանավորում է իր ներաշխարհի փոփոխություններով: Ոճափոխության, ինչպես նաեւ կորոնովիրուսի պատճառով փոխված առօրյայի եւ չեղարկված ծրագրերի մասին նա զրուցել է BRAVO.am-ի հետ:
«Այն համոզմունքին եմ, որ մազերն իրենց մեջ տեղեկատվություն պահելու եւ բացասական էներգիա կուտակելու հատկություն ունեն. որոշեցի ազատվել վերջին շրջանում կուտակված բացասական լիցքերից: Վարսերս կարճացնելուց հետո ինձ բավական թեթեւացած զգացի: Երբ փոխում եմ սանրվածքս կամ մազերիս երանգը, նշանակում է՝ կյանքումս լուրջ փոփոխությունների շրջան է: Հագուստի առումով հաճախ եմ ոճափոխություն անում՝ կապված տրամադրությանս հետ: Առօրյայում նուրբ ու հարմարավետ կտորներ, բնությանը մոտ գույներ եմ նախընտրում»,- նշել է Գաբին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects




