Մեծ պատիվ է Մխիթարյանի մարզիչը լինելը. Տուխել
SPORTՅուրահատուկ և կոշտ խաղ է լինելու: Այս մասին Բունդեսլիգայի շրջանակներում «Վոլֆսբուրգի» դեմ կայանալիք խաղից առաջ ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Սպասում եմ շատ աշխատասեր մրցակցի, ով գործում է հարձակման գծում և շատ լավ է խաղում տանը: Մեզ անհրաժեշտ կլինի պաշտպանության լավագույն խաղը ցուցադրել՝ այնտեղ դիմակայելու համար: Կոշտ խաղ է լինելու: Մենք, սակայն, գրեթե բոլոր այս մակարդակի խաղերում ցուցադրել ենք, թե ինչի ենք ընդունակ: Սա յուրահատուկ խաղ է»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին՝ Տուխելը հավելել է.
«Միկին շատ կարգապահ է և աշխատասեր: Մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը: Նա թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարդ անհավանական որակներ ունի»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



