Yerevan, 19.February.2026,
00
:
00
BREAKING


Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը

SOCIETY

Tert.am-ը ուսումնասիրել է ՀՀ 12 նախարարների 2019 թ-ի տարեկան հայտարարագրերը, որոնք հրապարակված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Ստորև առանձին-առանձին ներկայացված է, թե նախարարները նախորդ տարի որքան աշխատավարձ են ստացել, ինչ գործարքներ են կատարել, քանի անշարժ և շարժական գույք են հայտարարագրել և այլն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Զարուհի Բաթոյանը, 2019թ. տարեկան հայտարարագրի համաձայն, շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել և օտարել: Հայտարարատու պաշտոնատար անձը՝ որպես դրամական միջոց, նշել է 8․5 մլն դրամ, 335 եվրո, 500 դոլար:

Զարուհի Բաթոյանը քաղաքացիական պայմանագրերից եկամուտ է ստացել 320 հզր դրամ, որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել է 783 հզր դրամ, ինչպես նաև 470 հզր դրամ, բացի այդ՝ որպես աշխատանքի վարձատրություն նշել է 20 մլն 122 հզր դրամ:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարների աշխատավարձի հաշվարկման գործակիցը 12 է, հետևաբար, Զարուհի Բաթոյանի ամսեկան աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ստացվում է, որ Բաթոյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն 524 հզր, իսկ մնացածը՝ 10 մլն 597 հզր դրամը նախարարի պարգևատրումներն են:

Նախարար նշանակվելու պահին՝ 2019թ. հունվարին, երբ Բաթոյանը ներկայացրել է հայտարարագիր, նշել է 335 եվրո և 500 հզր դրամ, ինչպես նաև մեկ բնակարան: Այժմ դրամական միջոցները կազմում են ավելի քան 21 մլն դրամ, պարգևատրումը՝ 10.6 մլն դրամ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը 2019 հունիսի 19-ին արդարադատության նախարար նշանակվելուց հետո մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Մինչ նախարար դառնալը, Ռուստամ Բադասյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և ՊԵԿ-ում աշխատանքի դիմաց 2019 թվականին ստացել է 8 մլն 622 հազար դրամ աշխատավարձ, ևս 2 մլն 57 հազար դրամ այլ եկամուտներ՝ կրկին ՊԵԿ-ից։ Ընդհանուր, Ռուստամ Բադասյանը 2019 թ-ին 19․5 մլն դրամ աշխատավարձ  է ստացել ԱՆ-ից և ՊԵԿ-ից։

Արդարադատության նախարարն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 1996 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։ 

Ռուստամ Բադասյանը «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ին 45 մլն 584 հազար դրամի փոխառություն (վարկ) է հանձնել, իսկ 41 մլն դրամ փոխառություն ստացել է «Ամերիա» բանկից։

Տարեսկզբին Ռուստամ Բադասյանի բանկային հաշվին առկա է եղել 6 մլն 755 հազար դրամ, 371 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 279 հազար դրամ, 582 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 849 եվրո, տարեվերջին՝ 340 դոլար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն։ Նա իր անվամբ տրանսպորտային միջոց չունի։

Տարվա սկզբին նախարարը ունեցել է 20 հազար 331 դոլար ավանդ, իսկ տարվա վերջին՝ 32 հազար դոլար ավանդ։ Տարվա սկզբին իր բանկային հաշվին Թորոսյանը ունեցել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 դոլար և 22 հազար եվրո, իսկ տարվա վերջին՝ 114 հազար 897 դրամ, 15 դոլար և 31 հազար եվրո։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ Արսեն Թորոսյանը նշել է 18 մլն 183 հազար 150 դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարարը անշարժ և շարժական գույք չունի և ձեռք չի բերել 2019-ին։ Տարեսկզբին հայտարարագրել է  13 մլն կանխիկ դրամ, տարեվերջին՝ 20 մլն դրամ։

Նախարարությունից նախորդ տարի ստացել է 16 մլն 453 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Եվս 3 մլն 85 հազար դրամ կենսաթոշակ է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից։

Ֆելիքս Ցոլակյանը 1993 թ-ից աշխատել է ԱԱԾ-ում, 2007 - 2013 զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ պաշտոնը։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը ունի բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 2002 թ-ի արտադրության VOLKSWAGEN մարդատար մեքենա։

ԱԳ նախարարի բանկային հաշվին տարվա սկզբին եղել է 19 հազար դոլար, 3 մլն 265 հազար դրամ, տարեվերջին՝ 18 հազար դոլար, 11 մլն 560 հազար դրամ։

Նախորդ տարի Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ից ստացել է 16 մլն 776 հազար դրամ աշխատավարձ և հավասարեցված այլ վճարներ։

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյան

Էրիկ Գրիգորյանը թեև 2020 թ-ի մայիսի 5-ին հրաժարական է ներկայացրել, սակայն նրա հայտարարագիրը Tert.am-ը ներկայացնում է, քանի որ ամբողջ 2019 թ-ի ընթացքում նա զբաղեցրել է ՇՄ նախարարի պաշտոնը։

Շրջակա միջավայրի նախկին նախարարը ունի բնակարան և ավտոկայանատեղի Ավան վարչական շրջանում, որոնք ձեռք է բերել  2018 թ-ի նոյեմբերին։ Տարեսկզբին Էրիկ Գրիգորյանը 2 տրանսպորտային միջոց է ունեցել՝ 1997 թ-ի OPEL և 2015 թ-ի արտադրության TOYOTA։ 2019 թ-ի մարտին նա 5 մլն դրամով վաճառել է TOYOTA մակնիշի մեքենան։

Էրիկ Գրիգորյանը նախորդ տարի «Բայկ» ՍՊԸ-ին տարեսկզբին հանձնել է ավելի քան 38 հազար եվրո փոխառություն։ Ի դեպ, «Բայկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը հենց Էրիկ Գրիգորյանն է, սակայն նա նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել Նանե Շահնազարյանին։

Գրիգորյանի բանկային հաշվին տարեսզկբին առկա էր՝ 7․4 մլն դրամ, 896 շվեյցարական ֆրանկ, տարեվերջին՝ 13․8 մլն դրամ, 3000 եվրո, 896 շվեյցարական ֆրանկ։ Նա նաև հայտարարագրել է 3 մլն կանխիկ դրամ։

Շրջակա միջավայրի նախարարությունից նախորդ տարի ստացել է 18 մլն 428 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Եվս 1․8 մլն դրամ այլ եկամուտներ է ստացել ֆինանսների նախարարությունից և 23 հազար դոլար «Ամերիա» բանկից։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հողամաս՝ Դիլիջանում և Ջրվեժում,  1 անշարժ գույք Ջրվեժում, 1 ավտոտնակ, 1 այգետնակ։

Նախարարը տարվա սկզբին ունեցել է 5500 եվրո և 15 հազար դոլար ավանդ, տարեվերջին՝ 1000 եվրո, 15 հազար դոլար ավանդ։ Տրված փոխառությունների դիմաց տոկոսից ստացել է 818 հազար դրամ եկամուտ։ Տիգրան Խաչատրյանը 2019 թ-ին նաև գնել է 27 հազար դոլարի պարտատոմսեր։

Նրա բանկային հաշվին առկա է 302 դոլար և 1․2 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 23 հազար դոլար։ Աշխատանքի դիմաց Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է 16 մլն 778 հազար դրամ եկամուտ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունը անշարժ գույք և տրանսպորտ չունի։ Բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է  1․2 մլն դրամ, տարեվերջին՝ 4․2 մլն դրամ։  Եվս 1․2 մլն դրամ կանխիկ դրամ է հայտարարագրել։

Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարությունից 2019 թ-ին ստացել է 16 մլն 876 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ 142 հազար դրամ եկամուտ էլ ստացել է Երևանի պետական համալսարանից։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանը մինչև նախորդ տարեսկիզբ անշարժ գույք չի ունեցել,  իսկ 2019 թ-ի հունվարին Նոր Նորքում բնակարան է նվիրատվություն ստացել։ Նախարարը նաև 2003 թ-ի TOYOTA մարդատար մեքենա է հայտարարագրել։

Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 577 հազար դրամ, տարեվերջին՝ 8․5 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 2․8 մլն, տարեվերջին՝ 3․5 մլն դրամ։

Պաշտպանության նախարարը 2019 թ-ին 12 մլն 791 հազար դրամ աշխատավարձ է ստացել, ևս 7․1 մլն դրամ Դավիթ Տոնոյանը նորից ՊՆ-ից այլ եկամուտներ է ունեցել, ինչպես նաև 1․9 մլն դրամ կենսաթոշակ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան

ԲՏԱ նախարարը հայտարարագրել է 2 բնակարան Դավթաշեն վարչական շրջանում, որոնցից մեկը նվիրատվություն է ստացել 2019 թ-ին։ Հակոբ Արշակյանի հայտարարագրում նաև ներկայացված է 2001 թ-ի արտադրության MERCEDES-BENZ մարդատար մեքենա։

Նախարարի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1․9 մլն դրամ, տարեվերջին՝ 3․2 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 25 մլն դրամ, տարեվերջին 9․5 մլն դրամ։

Նախարարությունում աշխատանքի դիմաց Հակոբ Արշակյանը 2019 թ-ին ստացել է 16 մլն 775 հազար դրամ եկամուտ։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

Ատոմ Ջանջուղազյանն ունի 1 անշարժ գույք Աջափնյակում, 1 բնակարան Ծաղկաձորում, ինչպես նաև 2011 թ-ի արտադրության MITSUBISHI մարդատար մեքենա։ 

Ֆինանսների նախարարը տարեսկզբին հայտարարագրել է 8․4 մլն դրամ, 24 500 դոլար, 12 800 եվրո կանխիկ գումար, տարեվերջին՝ 10․3 մլն դրամ, 25 000 դոլար, 10 000 եվրո։

Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարի 15 մլն 196 հազար դրամ եկամուտ է ստացել նախարարությունից, 2 մլն 260 հազար դրամ՝ «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ի 10 տոկոս շահաբաժնից։

Տարածքայն կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարարը հայտարարագրել է 3 հողամաս Լոռի բերդ համայնքում։ 2019 թ-ի փետրվարին նա ձեռք է բերել 26 մլն 762 հազար դրամ արժողությամբ բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որը բաժնային սեփականություն է։ Տարեսկզբին Սուրեն Պապիկյանն ունեցել է 2005 թ-ի արտադրության NISSAN մեքենա, որը 2․5 մլն դրամով վաճառել է 2019 թ-ի հունվարին։

Նա «ՄԻԿՇԻՆ» ընկերությանը փոխառություն է հանձնել տարվա սկզբին՝ 12․4 մլն, տարվերջին՝ 26․7 մլն դրամ։ Նախարարի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 5․3 մլն դրամ, տարեվերջին՝ 13․1 մլն դրամ։ Նա ևս 2․3 մլն դրամ և 2000 դոլար կանխիկ գումար է հայտարարագրել։

Նախորդ տարի նախարարությունից Սուրեն Պապիկյանը ստացել է 17 մլն 964 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ 1 մլն 131 հազար դրամ այլ եկամուտներ է ունեցել ֆինանսների նախարարությունից,  40 հազար դրամ էլ՝ ԵՊՀ-ից։

Սուրեն Պապիկյանը 2019 թ-ին նաև 3 փոխառություն (վարկ) է վերցրել․

Շարունակություն...

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest