ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավարի մեկ րոպե տևած «ասուլիսը»
POLITICSԱյսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում նախատեսված էր դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի հրավերով դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևի մամուլի ասուլիսը: Past.am-ի փոխանցմամբ` այն տևեց ընդամենը մեկ րոպե, որի ընթացքում, բնական է, լրագրողները ոչ մի հարց չկարողացան տալ:
«Մեր հիմնական խնդիրն է համոզվել, որ ամբողջ գործընթացն անցել ու անցնում է միջազգային նորմերին համապատասխան ու դրանից հետո գրանցենք մեր եզրակացությունները»,- ասաց բանախոսը: Նկատենք, որ լրագրողները ստիպված եղան բավական երկար սպասել նրան:
Լևոն Փանոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



