Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


«Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, իսկ հիմքերը՝ բավարար». ինչո՞ւ ՀՔԾ-ն մերժեց գործի հարուցումը

SOCIETY

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, որպես «Մեկ Հայադտան» կուսակցության կողմից լիազորված անձ, հունիսի 12-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն` նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու համար: Ավելի ուշ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել: «Փաստը» թեմայի շուրջ զրուցել է իրավաբանների, քաղաքական գործիչների ու քաղաքագետների հետ:

«Քրեական վարույթ նախաձեռնելու համար բոլոր նախադրյալներն առկա էին»

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց.

 «Կարծում եմ՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար բոլոր նախադրյալներն առկա էին: Հայաստանի պատմության մեջ չի եղել այնպիսի համաճարակ, երբ այսպիսի մեծ թվով զոհեր լինեին: Ու երբ իրավիճակը դիտարկում ենք համաշխարհային թվերի սահմաններում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը վատագույն դիրքերում է: 

Սա արդեն իսկ բավարար է, որ մենք քրեական վարույթ իրականացնենք ու տեսնենք, թե ով է առնվազն անզգուշություն թույլ տվել, և ով է պատասխան տալու 650 և դեռ ավելացող մարդկային մահերի համար: Իսկ վերոնշյալ մերժումը քաղաքական եմ համարում: Իշխանության կողմնակիցների հետ կապված ցանկացած փոքր միջադեպ հաճախ քրեական գործով է ավարտվում, մինչդեռ այստեղ մենք 650 մարդու մահվան հետ գործ ունենք: Ես այն կարծիքին եմ, որ քրեական գործ պետք է հարուցվեր: 

Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, իսկ հիմքերը՝ բավարար: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ քրեական գործը հարուցվելու է այն ժամանակ, երբ հաղթահարվի այս քաղաքական ճնշման և ազդեցության գործոնը»:

«Իշխանություններն ամեն կերպ փորձելու են ինքնաարդարացման ուղիով գնալ»

Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ընդգծեց՝ առանց փաստաթղթերին ու դրանցում ներկայացված հիմքերին և հիմնավորումներին առավել մանրամասն ծանոթանալու՝ մի փոքր բարդ կլինի մասնագիտական գնահատակ տալ. 

«Բայց, ընդհանուր առմամբ, հաշվի առնենք, որ մի շարք գործերի համատեքստում իրավապահ մարմիններն իրենց հիմնական գործառույթները չպահպանելով՝ իշխող ուժի շահերն են սպասարկում: 

Եվ այս տեսանկյունից զարմանալի չէ, որ, ամեն դեպքում, նմանաբնույթ հիմքով գործի հարուցումը կմերժվեր: Ես հիշեցնեմ՝ երբ խորհրդարանում ընդդիմադիր ուժերը նոր կորոնավիրուսի դեմ պայքարի առնչությամբ հանձնաժողով էին ուզում ձևավորել, իշխող ուժը կրկին հակված չէր համագործակցել»:

Նա շեշտեց, որ ամեն ինչ հենց այս տրամաբանության ներքո է. 

«Բայց այս պարագայում նման մոտեցումը բավականին խնդրահարույց է, որովհետև երկրում իրապես ունենք մի իրավիճակ, երբ կարող ենք անզեն աչքով հետևություններ կատարել առ այն, որ իշխող ուժը տապալել է ու ձախողել վարակի դեմ պայքարը, ինչի մասին է վկայում մահացությունների և վարակակիրների թիվը, որն ունենք թե՛ տարածաշրջանի, թե՛ համաշխարհային մակարդակով: 

Դեռևս փետրվար ամսից մեր փորձագետներն անընդմեջ ահազանգում էին՝ կոչ անելով իշխանություններին կոնկրետ գործողությունների դիմել վարակի կանխարգելման նպատակով, բայց բավականին ուշացած գործողություններ եղան: 

Թե՛ վարակակիրների, թե՛ մահվան դեպքերի քանակը վկայում է, որ ինչ-որ բան օբյեկտիվորեն ճիշտ չի կազմակերպվել մեր երկրում. այս պարագայում առնվազն օբյեկտիվ կլիներ, որ քննչական մարմինը քննության արդյունքում, ենթադրենք, հիմքերի բացակայության պարագայում գործը կարճեր, այլ ոչ թե հապշտապ ներկայացներ, թե գործ հարուցելու հիմքեր ընդհանրապես առկա չեն: 

Հաշվի առնելով նաև օրենսդիր մարմնում հանձնաժողովի ստեղծման շուրջ իշխանության վերոնշյալ մոտեցումը՝ կարող ենք ասել, որ ամեն դեպքում իշխանություններն ամեն կերպ փորձելու են ինքնաարդարացման ուղիով գնալ: 

Փորձելու են նաև խուսափել որևէ պատասխանատվությունից, որևէ կերպ իրենց թերությունները հանրությանը մատուցելուց: 

Մինչդեռ՝ այս ամբողջ գործընթացը պետական մարմինների կողմից առնվազն պետք է հանրամատչելի ձևաչափով հանրային հաշվետվողականության ենթարկվի և հանրությունն իրազեկված լինի, թե որ մարմնի թերացումների հետևանքով է, որ ունենք մի վիճակ, երբ և՛ մարդկային կյանքեր ենք կորցնում, և՛ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ենք»:

«Իրավապահ համակարգն ամբողջովին ենթարկվում է մեկ մարդու»

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը նկատեց. «Այս մերժումը սպասելի էր, որովհետև դատաիրավական համակարգն ամբողջությամբ ենթակա է վարչապետին: Իրավապահ համակարգը դե յուրե պետք է անկախ գործեր և չկաշկանդվեր այն առումով, թե ում դեմ կարող է ուղղվել այդ հետաքննությունը:

«Իրավապահ համակարգը ծառայում է գործող իշխանությունների քմահաճույքներին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ շեշտեց, որ ՀՀ-ում արդարադատությունը շարունակում է շատ ցածր մակարդակում մնալ, ինչի վառ վկայությունը վերոնշյալ մերժումն է: «Բացի այդ, մերժումը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը ծառայում է գործող իշխանությունների պատվերներին ու քմահաճույքներին: 

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինչոր A4 ֆորմատի թղթի կտորի վրա զետեղված ինֆորմացիայի հիման վրա կարելի է Ազգային ժողովի պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից, ձերբակալության հրահանգներ տալ, իսկ կոնկրետ հայտարարության հիման վրա չպետք է քրեական գործ հարուցվի:

 Ու սա այն դեպքում, երբ ակնհայտ են թե՛ կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպերը, թե՛ դրա սարսափելի բացասական հետևանքները»,-ասաց քաղաքագետը:

«Արթուր Ղազինյանը հիմնավոր դժգոհություն ու մտահոգություն է հայտնել»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը զերծ մնաց վերոնշյալ դիմումի և այն մերժելու շուրջ առարկայական գնահատականներից՝ նշելով, որ թե՛ դիմումի ու թե՛ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բովանդակությանը ծանոթ չէ. 

«Բայց մի բան ակնհայտ է, որ Արթուր Ղազինյանը հիմնավոր դժգոհություն ու մտահոգություն է հայտնել. բոլորն են տեսել, որ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ՀՀ իշխանություններն անլուրջ վերաբերմունք ունեին: Մտադիր էին վարակը տնական օղիով ու պինցետով հաղթահարել, որովհետև մտահոգված էին այլ ցավերով՝ մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անպայման կյանքի կոչելու մտայնությամբ: 

Եվ հետո, երբ պարզվեց, որ վարակն իրական սպառնալիք է մեր բնակչության համար, հետին թվով սկսեցին իմաստուն, հոգատար ու իրավապաշտ ձևանալ ու ինչ-որ քայլեր իրականացնել: Բայց այս պահի դրությամբ ես բավարար հիմքեր ունեմ պնդելու, որ պայքարն, այնուամենայնիվ, պատշաճ չի իրականացվում: 

Պայքարն այս պահին ամենավերին մակարդակով ձևական բնույթ ունի: ՀՀ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, զբաղված են ձեռնածությամբ, ցուցադրական ելույթներով: Այս առումով հիմնավոր է եղել դիմումը: 

Չեմ ուզում առանց ՀՔԾ որոշման բովանդակությանը ծանոթանալու պիտակավորել այն, բայց այն, որ խնդիր կա, ու ՀՀ իշխանությունն այսօր ուղղակի ձևական պայքար է մղում վարակի դեմ՝ չարձանագրելով նաև շոշափելի դրական արդյունք, ակնհայտ է: 

Եթե Հայաստանը իրավական պետություն է և եթե Սահմանադրության 28-րդ հոդվածը ձևական չի հռչակում օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, ուրեմն ստեղծված իրավիճակի համար անպայման պետք է պատասխանատուներ լինեն, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ»:

«Ինչքան հիմնավոր էր «Մեկ Հայաստան» կուսակցության» դիմումը, նույնքան անհիմն էր մերժումը»

Արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ևս փաստում են վարակի դեմ պայքարի ձախողման մասին: 

Ինչ վերաբերում է դիմումը մերժելուն, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը մասնավորապես ընդգծեց. «Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու «Մեկ Հայաստան» կուսակցության քայլն ամբողջովին հիմնավորված եմ համարում: Առհասարակ, մենք հասկացանք, որ համաճարակի կառավարման և դրա ռիսկերը մեղմելու հարցում կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը բառիս բուն իմաստով հայտնվեցին բացարձակ անկարողության առջև. չունեցան բավարար թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպչական շրջահայացություն: 

Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մակարդակով արձանագրված մեր վատագույն ցուցանիշներն էլ ավելի են փաստում, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան դիմագրավել այդ լրջագույն սպառնալիքին: Իսկ այս ամենն ունի հասցեատեր ու պատասխանատուներ. մարդիկ, ովքեր ի պաշտոնե պատասխանատու էին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ֆիզիկական անվտանգության համար: Եվ դիմումը վարույթ չընդունելը փաստում է, որ այսօր Հայաստանում մի ռեպրեսիվ մթնոլորտ է, երբ աննկարագրելի խոցելի է իշխանության ճյուղերի միջև տարանջատումը, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմինների անկախությունը: 

Ի դեպ, մենք այս ամբողջ ընթացքում տարբեր դրվագներ ենք տեսել առ այն, որ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում կա: Այս ամենը մի կողմից փաստում է, որ ինչքան հիմնավոր էր «Մեկ Հայաստան կուսակցության» դիմումը, նույնքան անհիմն էր վերոնշյալ մերժումը»:

Նա շեշտեց՝ համավարակի հենց առաջին իսկ օրերից տարբեր քաղաքական ուժեր տարբեր առաջարկներ արեցին. «Բայց բոլոր ծրագրերը մերժվեցին, որովհետև այդ քաղաքական ուժն ամբողջությամբ մերժում է երկխոսությունը: Ոչ մի քաղաքական ուժի առաջարկ ու առարկություն քննարկման առարկա չդարձավ: 

Բայց սա այն դեպքն էր, երբ քաղաքական մեծամասնությունը քաղաքական ողջախոհություն պետք է ցուցաբերեր և համազգային ուժերի լարումով, քաղաքական ուժերի հետ երկխոսությամբ լուծումներ գտներ: Մինչդեռ իշխանության ներկայացուցիչների կողմից միմյանց հերքող, հակասող հայտարարություններ ու անարդյունավետ քայլեր եղան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding