Մելբուռնում ձերբակալվել է երկու մարդկանց պատանդ վերցրած տղամարդը
INTERNATIONAL NEWS69-ամյա տղամարդը, ով Մելբուռնի սրճարաններից մեկում պատանդ է վերցրել երկու կանանց, ձերբակալվել է: Մի քանի ժամ սրճարանում նա գերի էր պահում կանանց, սակայն, ի վերջո, հանձնվել է իրավապահներին:
Իրավապահների խոսքով՝ կանանցից մեկը նախկինում ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել ենթադրյալ հանցագործի հետ: Սակայն, մի քանի շաբաթ առաջ նրանք բաժանվել էին: Գուցե միջադեպի պատճառը նրանց միջև ծագած կոնֆլիկտն է եղել: Երկրորդ պատանդը՝ սրճարանի աշխատակցուհին է, հաղորդում է ABC News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված տղամարդը երկու մարդու պատանդ է վերցրել Մելբուռնի սրճարաններից մեկում, ոստիկանությունը շրջափակել էր սճարանը: Բանակցություններից հետո իրավապահ մարմիններին հաջողվել է համոզել հանցագործին ազատ արձակել պատանդներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



