Ռուսական «Սու-24»-ի դեպքից հետո Թուրքիայի օդուժը դադարեցրել է Սիրիայի տարածքում թռիչքները
INTERNATIONAL NEWSԹուրքական օդուժը ռուսաստանյան օդուժի «Սու-24» ռմբակոծիչի դեպքից հետո դադարեցրել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» հենակետերին հարվածելու համար ռազմական թռիչքների իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ամերիկյան պաշտոնատար անձինք հայտնել են, որ ԱՄՆ-ն դեռ կոչ չի անում Թուրքիային վերսկսել համատեղ գործողությունները՝ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարման պատճառով:
Իր հերթին Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն չի բացառել, որ թռիչքների վերսկսումը Սիրիայի օդային տարածքում նոր միջադեպերի առիթ կարող է դառնալ: Նա հաստատել է, որ «թուրքական օդուժը նոյեմբերի 24-ի դեպքից ի վեր չի մասնակցել Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ կատարվող թռիչքներին»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



